Մայրությունը մեծ աշխատանք է: Հղիությունը, ծննդաբերությունը, իսկ հետո՝ երեխայի դաստիարակությունը, մեծ ջանքեր են պահանջում: Երբ կինը տեսնում է, որ իր երեխան լալիս է, նրա սիրտը կոտրատվում է: Իսկ դուք ամեն բա՞ն եք փորձել: եթե ոչ, առաջարկում ենք օգտվել ռեֆլեքսոլոգիայից:
Այս մասին գրում է lifter.com.ua-ն:
Ի՞նչ է դա
Ռեֆլեքսոլոգիան չինական բժշկության հնագույն պրակտիկա է: Բայց վերջին ժամանակներս այն կրկին հանրաճանաչություն է ձեռք բերել և կիրառվում է ֆիզիկական խնդիրների լուծման համար:
Այն անվտանգ է, քանի որ հանդիսանում է բուժման առավել բնական ու քիչ ինվազիվ մեթոդ:
Նրա էությունն այն է, որ պետք է ձեռքերով փոխազդել ոտնաթաթերի սպեցիֆիկ հատվածների վրա՝ երբեմն օգտագործելով տարբեր գործիքներ, յուղեր ու լոսյոններ:
Ահա թե որ հատվածները պետք է սեղմել և որտեղ մերսել, որ երեխան հանգստանա
Ոտքի մատների ծայրերի մերսումը հանգստացնում է գլխացավն ու ատամնացավը
Տրորեք դրանք, եթե երեխան տառապում է ատամնացավից ու գլխացավից: Այս մեթոդը հարմար է նաև պարանոցի շրջանում ցավերի կամ օտիտի դեպքում:
- Ոտքերի մատների կենտրոնի մերսումը թեթևացնում ճակատային խոռոչի հետ կապված խնդիրները:
Մատների կենտրոնը կապված է մեր դեմքի կենտրոնի, այսինքն՝ ճակատային խոռոչի հետ: Սինուսային ցավի ժամանակ առաջացող դիսկոմֆորտի զգացողությունը վերացնելու համար սեղմեք երեխայի ոտքերի մատների կենտրոնի վրա: Դա կարող է օգտակար լինել ռեսպիրատոր հիվանդությունների կամ փակ քթի դեպքում: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել բժշկական բուժումը: Բայց դա լրացուցիչ թեթևացնում է երեխայի վիճակը:
- Նախագարշապարի մերսում՝ կրծքի շրջանում խնդիրների դեպքում
Կրծքավանդակի շրջանը կապված է ոտնաթաթի այս հատվածի հետ: Նախագարշապարային շրջանի ոսկորի մերսումն անցկացնում է կրծքավանդակի կանգային դրսևորումները կամ քրոնիկ մրսածությունը, որոնք հարուցվում են լորձի կուտակման արդյունքում:
- Նախագարշապարային հատվածից ներքև ընկած կետի, ոտնաթաթի կենտրոնի մերսումը՝ արևային հյուսակի խնդիրների դեմ միջոց
Արևային հյուսակը բաղկացած է նյարդերի կծիկից, որոնք ընկած են ստամոքսի և թոքերի միջև: Դժվար է թեթևացնել այդ հատվածի ցավը այդտեղ եղած մեծ քանակությամբ նյարդերի պատճառով: Բայց դուք կարող եք մերսել ոտնաթաթի վերին մեջտեղի կետի վրա: Այն տեղակայված է նախագարշապարային հատվածից ներքև:
- Ներբանային աղեղի մերսումը՝ ստամոքսի վերին և ստորին հատվածների խնդիրների դեմ միջոց
Այս հատվածը մերսելով՝ մենք կարող ենք օգնել երեխային մարսողական խնդիրների դեպքում, այրոցի կամ աղիքային անանցանելիության ժամանակ:
Այդ աղեղի ստորին կեսի մերսումը կօգնի հաղթահարել մարսողական խնդիրները, այրոցն ու որովայնի խոռոչի բորբոքումը:
Աղեղի վերին կեսի մերսումը կհանգստացնի երեխային ստամոքսի վերին հատվածի խնդիրների դեպքում:
- Ոտնաթաթերի մերսումը՝ կոնքի հատվածի խնդիրների դեմ միջոց
Սովորաբար այս հատվածի խնդիրները կապված են մկանների կծկվածության ու ոչ ճիշտ կեցվածքի հետ: Մենք կարող ենք թեթևացնել ցավը՝ թեթևակի սեղմելով ոտնաթաթը:
Հիշեք, որ ռեֆլեքսոլոգիան չի փոխարինում որևէ բժշկական բուժման: Այն պարզապես օգնում է երեխային հանգստացնել:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը