Փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը և բանակային կորպուսների հրամանատարներ հայտարարեցին վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին ներքաղաքական կանքի ռիթմը կտրուկ փոփոխություն կրեց: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, երբ բանակը պահանջում էր գործող իշխանությունների հեռացումը: Բանակը գիտական կամ հասարակական կառույց չէ, որ միայն հայտարարությամբ հանդես գա ու սա հասկանում էին բոլոր կողմերը: Հենց այս հանգամանքով էր պայամանվորված, որ Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք կազմակերպեց և վարչական ամբողջ ռեսուրը գործի դնելով հրապարակ բերեց մարդկանց, որոնք իբրև թե աջակցում են իրեն: Փաշինյնաը բանակի հայտարարությունը որակեց ռազմական հեղաշրջման փորձ:
ԳՇ առաջին հայտարարությունը հույս էր տալիս, որ զինվորականները իրապես գիտակցել են պետության ծանր վիճակը և փորձում են ելքեր գտնել՝ վերցնել կառավարման ղեկը ադեկվատության բոլոր սահմաններն անցած Նիկոլ Փաշինյանից: Սրան զուգահեռ ընդդիմությունը հզոր բողոքի ալիք գեներացրեց ու հանրային լայն աջակցություն ապահովեց զինվորականության համար, ինչը նրանց պետք է գործողությունների համար ազատություն էր ապահովում:
Չնայած բոլոր առկա հնարավորություններին բանակը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ որոշեց չգնալ որևէ գործողության: Ի վերջոը եղավ այն, որ Օնիկ Գասպարյանիր պաշտոնանկության հարցը որոշեց հեռանալ և այդ մասին ազդարարեց իր վերջին ուղերձում.«Իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով», – իր ուղերձում նշել է Օնիկ Գասպարյանը։
Ակնհայտ է, որ Օնիկ Գասպարյանի և բանակի նախնական պլանը չի եղել նման նսեմացմամբ Փաշինյանի պահանջները կատարելը, բայց հիմա նաև ակնհայտ է, որ այս մարտում հանձնվեց բանակը և Փաշինյանը հնարավորություն ստացավ շարունակելու պետականաքանդ գործունեությունը:
Բանակի փետրվարի 25-ի հայտարարությունից հետո մի քանի անգամ տեղեկություններ հայտնվեցին, առ այն, որ ԱԱԾ-ն փորձելու է ձերբակալել Օնիկ Գասպարյանին: Փաշինյանի ռազմական հեղաշրջման փորձի մասին հայտարարություն էլ առիթ էր տալի սպասելու, որ դրա կհետևեն իրավախահների գործողությունները: Զարմանալիրոեն այսօր էլ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ազատության մեջ:
Նիկոլ Փաշինյանի նման մանրախնդիր և քինախնդիր անձը չէր կարող պարզապես հանգիստ թողնել Օնիկ Գասպարյանին: Գործընթացները հուշում են, որ կողմերի միջև եղել է պայամավորվածություն և Օնիկ Գասպարյանը համաձանել է հեռանալ, երբ Փաշինյանը իրեն չազատազրկելու խոստում է տվել: Բայց այս դեպքում ևս Օնի Գասպարյանը սխալ ընտություն է արել, քանի որ բացի մանրախնդիր և քինախնդիր լինելուց, Փաշինյանը նաև ստախոս է և ուխտադրույժ անձնավորություն: Փաշինյանը ըստ ամենայնի կսպասի որոշ ժամանակ, բայց անպայման իր «պոչը տրորած» Օնիկ Գասպարյանի կատմամբ անպայման վրեժխնդիր կլինի:
Ի դեպ սա եզակի դեպքերից է, որ Նիկոլ Փաշինյանը կվարվի արդարացի՝ բանակը երկրորդանգամ պատության տարած գենարալը իրավունք չունի մնալ ազատության մեջ: