Կատուները կարող են մարդու մահվան պատճառ դառնալ այն վարակների պատճառով, որոնք երբեմն փոխանցում են: Ավելին, մարդու մահվան կարող են հանգեցնել նաեւ կենդանիների որոշ ոչ միտումնավոր գործողություններ: Այս մասին «Аргумены и факты»-ի հետ զրույցում հայտնել են փորձագետները:
Անասնաբույժ նյարդաբան Լյուդմիլա Կոնիկովայի խոսքով՝ կատուն կարող է մարդուն ֆիզիկապես ճնշել քնած ժամանակ եւ փակել նրա շնչուղիները: Նման իրավիճակում մարդը կարող է պարզապես խեղդվել:
Զոոինժեներ Անաստասիա Կալինինան իր հերթին խորհուրդ է տվել երկու տարեկանից ցածր երեխաներին կատուների հետ մենակ չթողնել: Երեխան կարող է պատահաբար ցավ պատճառել կատվին, իսկ կենդանին, ի պատասխան, ճանկռել կամ կծել երեխային:
Զոոհոգեբան Ելենա Մելնիկովան նշել է, որ կատուները երբեմն ագրեսիվ են լինում: Սովորաբար դա կապված է վախի, հիվանդության, սերնդի պաշտպանության կամ խաղի հետ: Ագրեսիվ դրսեւորումները կանխելու համար հարկավոր է խաղալ ընտանի կենդանու հետ եւ ապահովել նրա բավարար մակարդակի ֆիզիկական ակտիվությունը:
«Կատուները կարող են փոխանցել մարդու համար այնպիսի մահացու հիվանդություններ, ինչպիսիք են լեպտոսպիրոզն ու կատաղությունը, ուստի կենդանիներին պետք է տարեկան պատվաստել եւ թույլ չտալ նրանց թափառել ու շփվել փողոցային ցեղակիցների հետ,- ասել է Կալինինան:
Կատուները, նրա խոսքով, հաճախ կտրող լիշայի փոխանցող են դառնում: