«Փաստորեն ընտրություններից առաջ գրաքննություն է սկսվել». Սերգեյ Դանիելյանը՝ Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատման լուրի մասին. Aravot.am
Advertisement 1000 x 90

«Փաստորեն ընտրություններից առաջ գրաքննություն է սկսվել». Սերգեյ Դանիելյանը՝ Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատման լուրի մասին. Aravot.am

Aravot.am-ի գրում է. «Դերասան, «Քաղաքացիական ակտիվ քայլ» նախաձեռնության առաջնորդ Սերգեյ Դանիելյանն արդեն տեղեկացել է «Կենտրոն» հեռուստաընկերության, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ- վարող Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատման մասին: Հիշեցնենք, որ լուրերի համաձայն, Պետրոս Ղազարյանն աշխատանքից ազատվել է «Ուրվագծի» շրջանակում Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից հետո:

«Սա ի՞նչ մոտեցում է, չեմ հասկանում, 1937 թի՞վն է, հետո կսկսեն իրար բռնե՞լ, բան անել, ես շատ ընկճված եմ, զարմացած եմ կատարվածից, բայց չեմ ուզում, չեմ կարողանում գնահատական տալ… փաստորեն ընտրություններից առաջ գրաքննություն է սկսվել»,- այսպես արձագանքեց դերասանը:

Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն, անձամբ Սերժ Սարգսյանն է Պետրոս Ղազարյանի «հարցերը լուծել», դերասանը նկատեց. «Այդ ամեն ինչը ասեկոսեներ են, չեմ կարծում, որ նախագահի որոշումն է, շատերը շատ հաճախ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են լինում, որ ավելի լավ երեւան, քան կան»: Սերգեյ Դանիելյանը կատարվածից հետո տեսել, խոսել է Պետրոս Ղազարյանի հետ, բայց հանդիպումից մանրամասներ չհրապարակեց, ասաց՝ «Պետրոս Ղազարյանը կխոսի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր