
Սերգեյ Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ գիշերվա մեկի մոտ քշում եմ տուն, մեկ էլ ճանապարհին տեսա զինվոր: Ենթագիտակցաբար կանգնեցի, առաջարկեմ տանել: Չհասցրեցի` մի հատ քյարթու նիվա, քյարթու համարներով կանգնեց դեմս` քյարթու երիտասարդ դուրս եկավ ու սկսեց համոզել, որ տանի զինվորին:
Զինվորը երևի ասեց պետք չի: Հետո ամեն դեպքում ես էլ մոտեցա, առաջարկեցի տանեմ տուն: Ասեց՝ մերսի, ընկերս հիմա պետք ա մոտենա մեքենայով: Ու նենց ժպտաց, որ հասկանալի է, որ ինչքան մեքենա անցել ա այդտեղով զինվորին առաջարկել ա օգնել, տանել տուն:
Մի տեսակ մեծ ընտանիքի զգացում կար էդ ամեն ինչի մեջ: Ծայրահեղ հարազատ երևանյան միջավայր: Ինչքան ուժ ունի դզում ա ինձ Հայաստանը»: