Չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գործընթացն ըստ անհրաժեշտության իրականացվում է բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցների ու բակային տարածքների շենք-շինություններում, կենտրոնական փողոցներում: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Սառցալեզվակները կհեռացվեն այնքան ժամանակ, մինչև վերանա դրանց ընկնելու վտանգը:
Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել անցուդարձից` շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ: