Լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովը՝ Վիսոցկու, Միխալկովի և մյուսների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովը՝ Վիսոցկու, Միխալկովի և մյուսների մասին

Անցած շաբաթ պետերբուրգյան «Конюшенная, 2»-ում տեղի ունեցավ լուսանկարիչ, դիմանկարի վարպետ Վալերի Պլոտնիկովի ցուցահանդեսի բացումը:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա նկարահանել է արվեստի հայտնի գործիչների: Բացման ժամանակ վարպետը պատմեց, թե ինչպես է փախել «Солярис»-ի նկարահանումներից, մեքենայի բեռնախցիկում տեղափոխել Միխայիլ Բոյարսկուն, ինչպես է իրականացրել Սերգեյ Դովլաթովի վերջին լուսանկարը…

Պլոտնիկովին ասում են, դու անցած դարաշրջանի պորտրետիստ ես… նա ստեղծել է Լիխաչովի և Ռիխտերի աստղային դարձած նկարները, Պուգաչովայի, Փարաջանովի նկարները: Պլոտնիկովի կերպարներից են՝ Բարիշնիկովը, Պլիսեցկայան, Միխալկովը, Տարկովսկին, Լիլի Բրիկը, Բրոդսկին:

Այս մարդկանց հետ աշխատանքի մասին նա պատմել է ցուցահանդեսի ժամանակ:

Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին

plotnikov_01

Վոլոդյայի հետ մտերիմներ էինք: Այս լուսանկարը բացառիկ է. նա Մարինայի հետ վերադարձել էր արձակուրդից: Նրանք հանգիստն անցկացրել էին Թաիթիում և Փարիզում, ուր Վոլոդյան մորուք էր պահել: Ես նրան թատրոնի ազդագրի ֆոնին նկարեցի: Եմելյան Պուգաչովի դերի կինոփորձերի համար արված լուսանկարը նույնպես շատ լավ էր ստացվել:

plotnikov_02

Նկարահանումներին պատրաստվելու ժամանակ Մարինան մոտեցավ Վոլոդյային և սկսեց սանրել նրա մազերը: Ես նման բան չէի տեսել. նրա աչքերը նման էին մորը նայող փոքրիկ տղայի հայացքին:

Միխայիլ Բարիշնիկովը

barishnikow

Սպիտակ գիշերներ էին: Այս կադրը կարողացա ֆիքսել. դատարկ քաղաք, իսկ շենքը՝ սլացիկ թռիչքի մի մաս:

Անդրեյ Տարկովսկին և Յուրի Յարվետը

Սա Անդրեյ Տարկովսկին է և Յուրի Յարվետը «Солярис»-ի նկարահանումների ժամանակ: Իմ ողբերգությունն է: Բոլոր պայմանները ստեղծել էին, անգամ մոսկովյան գրանցում էին կարողացել ապահովել, իսկ ես 3 ամիս չարչարվեցի, մի քանի կադր արեցի և դիմեցի ամոթալի փախուստի:

Ես գտնում էի, որ դա Տարկովսկու ֆիլմը չէ…

plotnikov_04

Հետո ինձ «փրկեց» Անտոնիոնին: Երբ Անդրեյը տեսավ, որ վերջինս՝ Անտոնիոնին, զրուցում է հետս, անգամ ձեռք մեկնում, վերջապես սկսեց բարևել, ուշադրություն դարձնել ինձ, և այդքանով մխիթարվեցի…

plotnikov_05

Նիկիտա Միխալկովը

Նիկիտայի այս լուսանկարը իրականացրել եմ նրա կուրսայինի ժամանակ: Օկա գետի մոտ է: Նկարը տեսնելով, ասաց. «Գիտես, Վալերա, կուզենայի այս լուսանկարին նմանվել»:

plotnikov_09-1

Սերգեյ Դովլաթովը

Սա Սերգեյի վերջին լուսանկարն է: Մի քանի ամիս անց նա մահացավ: Այն ժամանակ Ամերիկա էի գնացել իմ ողջ զինանոցով. ուզում էի լուսանկարել Ամերիկա տեղափոխված լենինգրադցիներին՝ Վլադիմիր Վոյնովիչին, Վասյա Աքսյոնովին, Միշա Շեմյակինին:

Դովլաթովի հետ ծանոթ չէի, բայց հեռախոսահամարը գտա, զանգահարեցի: Հանդիպեցինք: Նա ոչ մի քաղաքավարություն չցուցաբերեց: Շտապում էր:

– Լսիր, այստեղ Սինյավսկին է Ռոզանովայի հետ եկել, նրանց նկարիր,- ասաց նա:

– Լավ, կնկարեմ, բայց ինձնից չես պրծնի:

Սինյավսկուն և Ռոզանովային նկարեցի, բայց Սերգեյին էլ կանչեցի: Նստեց: Ընդամենը մի քանի կադր: Երբեք չեմ մոռանա: Ես էլի եմ հանդիպել մարդկանց, ովքեր կյանքին հրաժեշտ տալուց առաջ ասես սևանում են… նկարում դա երևում է:

plotnikov_11

Միխայիլ Բոյարսկին

«Советский экран»-ի համար պետք է Միշա Բոյարսկուն նկարահանեի… ազգականներս իմանում են, որ Միշային եմ լուսանկարելու, բա, թե՝ մեզ էլ տար, տեսնենք նրան: «Нива»-իս մեջ տեղ չկար, Միշային խնդրեցի բեռնախցիկում տեղ զբաղեցնել: ԳԱԻ-ն կանգնեցնում է, ես էլ, թե՝ կներեք, շտապում եմ, պետք է Միխայիլ Բոյարսկուն լուսանկարեմ: Պետավտոտեսուչը նայում է, բայց մեքենայում միայն աղջիկներ են, ասում է,- «Ի՞նչ ես «փչում»…»: Գնում ենք մեքենայի հետևի մասը, բացում եմ խցիկը, իսկ այնտեղից Միշան՝ «Բարլո՛ւս»:

plotnikov_13

birdinflight.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը