Նադեժդա Սարգսյանը թոռնիկի, Էմմիի հղիության և քաղցկեղը հաղթահարելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նադեժդա Սարգսյանը թոռնիկի, Էմմիի հղիության և քաղցկեղը հաղթահարելու մասին. life.tert.am

Tert.am Lifeը երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ 2016-ն ամփոփող հարցազրուց է արել:

-Ամփոփենք 2016 թվականը: Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար:

-2016 թվականն ինձ համար ամենաերջանիկ տարին էր: Ամենասպասված թոռնիկս և Էմման երկու անգամ եկան Հայաստան: Եթե առաջ Skype-ով կամ Viber-ով էի ուրախանում, այս տարի գրկեցի ու շոշափեցի թոռնիկիս՝ մարմինս վրա զգալով այդ երջանկությունը: Նոյեմբերին նա դարձավ 1 տարեկան: Ցավոք, չկարողացա մեկնել, բայց շուտով կգնամ Միացյալ Նահանգներ: Գալիք տարին կդիմավորեմ նրանց հետ: 2016-ն ինձ ուրախացրեց նաև աշխատանքում: «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու համար ընտրվեցին իմ երկու սաները: Երկուսն էլ ինձ համար անհատ կատարողներ են ու շատ ուրախ եմ, որ դուետով ներկայացան: Ես նրանց հաղթողներ եմ համարում:

13700153_10154317722773210_4313914239392416546_n

-Այս տարի նաև իմացաք, որ շուտով երկրորդ անգամ եք տատիկ դառնալու մասին:)

-Այո, դա կրկնակի ուրախություն էր: Կարծում եմ՝ խոսքերով դժվար է բացատրել, թե ինչ զգացողություններ ունեի: Այդ լուրն ինձ  լավ զգալու, ինձ հետևելու, առողջ լինելու ստիմուլ է տալիս, որպեսզի գնամ, տեսնեմ իրենց: Հուսամ՝ մինչև ծնվելը կմնամ Էմմկայի մոտ: Առաջին երեխայի ծնունդին չեմ եղել, երկրորդին կլինեմ:

15095500_10154684700963210_2692082963014530636_n

-Վստահ եմ, հաճախ եք զրուցում Էմմիի հետ, թե ինչպես պետք է պահել փոքրիկին:

-Էմմին շատ ուշադիր մայր է: Մտածում էի, որ իր առաջնեկն է, շատ բաներում կդժվարանա, բայց ոչ: Ինչպես ես եմ մեծացրել իրեն, այնպես էլ ինքն է իր փոքրիկին պահում: Ես շատ եմ տանջել Էմմկայիս, բայց ինչպես ասում են՝ «արցունքներից արդյունքի հասանք»: Ճապոնական գրքերից մեկում կարդացել եմ, մինչև 7 տարեկանը երեխան չէ, չգիտեմ, չի կարելի բառերը չպետք է լսի: Էմմկային հենց այդպես էլ դաստիարակել եմ: Մայրը պետք է շրջանցի այդ բառը՝ այլ կերպ բացատրելով: Այդ ամենը Էմմկան հիշում է, հիմա նույն էլ ինքն է անում:

15541185_10154793140673210_5449649461417961030_n

-Տիկին Նադեժդա, Դուք խոսել եք Ձեր հիվանդության մասին, բայց պարբերաբար լուրեր են պտտվում, որ Ձեզ այնքան էլ լավ չեք զգում:

-Շատ անգամներ եմ լսել: Անգամ գրել էին, որ մահացել եմ: Իհարկե, ջղայնանում էի, բայց սկսել էի հումորով պատասխանել դրան և այլևս չգրեցին: Աստծո շնորհիվ ապրում եմ: Երբ շնորհակալություն ես հայտնում նույն գերմանացի բժիշկներին, ասում են՝ «առաջինը Աստվածն է, հետո դու ես, նոր մենք»: Ես երբեք չեմ հանձնվել: Բժիշկներին միշտ ասում եմ՝ հանգիստ, ես դեռ ապրելու եմ, իրենք շատ էին ուրախանում և ասում, որ օգնում եմ իրենց ճիշտ աշխատել:

14908228_707469852735782_4491356317514283286_n

Մեր հայ ժողովուրդը շատ է վախեցած հատկապես այս հիվնանդությունից: Երբ ընկերներիցս մեկն իմացավ վիճակիս մասին, ասաց՝ «Նադյա, այս հիվանդությունը ուղեղից է, ինչպես տրամադրես քեզ, այնպես էլ կլինի»: Այդ օրվանից հիվանդությանս անվանել եմ խեցգետիններ, որոնց պետք է եփել ու ուտել, ինչու թողնենք, որ նա մեզ ուտի 🙂 Ուզում եմ, որ մեր հայ ժողովուրդը դրական մտածի, ավելի վստահ լինի և պայքարի հիվանդության դեմ: Այդ հիվանդությանը կհաղթես միայն ուղեղով:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր