«ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2021թ. հունվար-մարտ ամիսներին համար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է -2%». Լիլիա Ամիրխանյան
Advertisement 1000 x 90

«ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2021թ. հունվար-մարտ ամիսներին համար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է -2%». Լիլիա Ամիրխանյան

Լիլիա Ամիրխանյանի էջից.

ԱՎԾ նախորդ հրապարակած տվյալների համեմատ ցուցանիշի անկման տեմպը նվազել է (մարտի դրությամբ հունվար-փետրվար ամիսներին ԱՎԿ-ի տվյալներով, ՏԱՑ ակնումը կազմել է 6,7 տոկոս):

Այս դրական միտմանն, անշուշտ, բավական մեծ տեմպով նպաստում է համադրելի ժամանակահատվածում, նախորդ տարվա լոքդաունի շրջանի ներառումը (2020թ. մարտ):

Դրական գործոնների թվում են նաև արտաքին շուկաներից եկող ազդակները, ՌԴ հետ օդային հաղորդակցության վերականգնումը, հնարավոր է՝ տուրիզմի որոշակի աշխուժացումը:

Այնուամենայնիվ ՏԱՑ –ի բացվածքը շարունակում է մտահոգել:

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կազմել է – 3,9 %,

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ – 1 %,

Առևտրի շրջանառությունը՝ -5,6 %,

Ծառայությունների ծավալը՝ – 8,1 %,

Արտաքին առևտրաշրջանառությունը՝- 4,4 %:

Շինարարությունն աճել է 4,7 %-ով:

Սպառողական գների ինդեքսը՝ 5,2 %-ով:

Այսպիսով արձանագրում ենք տնտեսության անկման տեմպի դանդաղում:

Սա իհարկե հեռու է գործող իշխանության «ավետած» ամբողջական վերականգնումից:

Բայց այս տեմպերի պահպանման պարագայում, երբ արդեն հստակ կարող ենք ասել, որ բացարձակ աճ կապահովվի նաև նախորդ տարվա լոքդաունի բազային էֆեկտի գործոնից զատ, կարող ենք խոսել նաև տնտեսության այն բազային վիճակին մոտենալու մասին, որին, սովորաբար, հաջորդում է համախառն աճը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilia.amirkhanyan/posts/10226362022456482