«Բոնդարենկո, ոտիդ ղուրբան»․ Արմեն Դարբինյան
Advertisement 1000 x 90

«Բոնդարենկո, ոտիդ ղուրբան»․ Արմեն Դարբինյան

Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոնդարենկո, ոտիդ ղուրբան:)))

1973 թվականն էր, 8-ամյա մանչուկ էի, հայրս բերել էր Լենինականից Երևան՝ ֆուտբոլ նայելու: Արդեն չեմ հիշում, որ խաղն էր, բայց տոմս չճարեցինք, և խաղը նայում էինք բազմաթիվ այլ ֆուտբոլային գժերի հետ՝ լեչկոմիսիայի հիվանդանոցին հարող պատսպարված տարածքից: Սերգեյ Բոնդարենկոն տուգանայինից հրաշալի գոլ խփեց, և մեր գժերից մեկը՝ ուրախության արցունքներն աչքերին բացականչեց. Բոնդարենկո, ոտիդ ղուրբան!!!

Սա առաջին ֆրազն էր որ մտքիս եկավ, երբ 2000-ին ծանոթացա այս Հրաշք մարդու հետ՝ Վլադիմիր Սավվիչ Բոնդարենկոյի, ում ոտքը Հայ-Ռուսական համալսարան 1999-ին անչափ խերով էր՝ ոչ պակաս, քան Սերգեյ Բոնդարենկոյի հիասքանչ գոլը:

Այսօր մեր համալսարանի հենասյուներից մեկի Ծննդյան Հոբելյանն է, և մենք բացականչում ենք. Բոնդարենկո, ոտիդ ղուրբան!!! Բայց նաև՝ Գլխիդ ու Հոգուդ!!!
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁ!!!»։



Նման նյութեր