Ադրբեջանը նոր պայման է դրել Հայաստանի առաջ
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը նոր պայման է դրել Հայաստանի առաջ

Պաշտոնական Բաքուն աջակցում է միջազգային հանրության կոչերին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության խաղաղ կարգավորման և սահմանազատման և սահմանագծման իրականացման վերաբերյալ, սակայն «տարածքային ամբողջականության պահպանմամբ»։ Interfax.az-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նաև հավանություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին», – ասվում է հայտարարության մեջ:

Նա նշել է, որ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրի տարածքային ամբողջականությունը:

«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանազատումն ու սահմանագծումը, և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար», – ասել է նա։



Նման նյութեր