hraparak.am–ը հենց նոր տեղեկացել է, որ սպանել են հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի եղբորը՝ Լալա մականունով։ Այլ մանրամասներ դեռ մեզ հայտնի չեն, կփորձենք առաջիկայում ներկայացնել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Էջմիածնում կրակոցներից սպանվել էր նրա մտերիմներից մեկը։
Ոստիկանությունից հաղորդեցին․ «Մայիսի 31-ին, ժամը 18-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են»։