Ինչու միլիոնավոր քվեաթերթիկները չեն վերամշակվում, կամ ինչքան վնաս է հասցվում բնությանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչու միլիոնավոր քվեաթերթիկները չեն վերամշակվում, կամ ինչքան վնաս է հասցվում բնությանը. armeniasputnik.am

«Ակներև է, որ դա սխալ և բացարձակ անթույլատրելի է»․ բնապահպան Կարինե Դանիելյանը հենց այսպես պատասխանեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ձևի մասին Sputnik Արմենիայի հարցին։

Այս ընտրություններին ընտրողները քվեաթերթիկներում նշումներ չեն անի։ Տարածքում գրիչներ նույնպես չեն լինի։ Փոխարենը յուրաքանչյուր ընտրողի տրվելու է այնքան թերթիկ, որքան ընտրություններին մասնակցող կուսակցություններ ու դաշինքներ կան, իսկ ընտրողն այդ թղթերից կընտրի իր նախընտրելի քվեաթերթիկը և կդնի ծրարի մեջ։

Մյուս թղթերը կհայտնվեն աղբարկղում։ Պատկերացում կազմելու համար, թե ինչ քանակի թղթի մասին է խոսքը, նշենք, որ ընտրություններին մասնակցելու է 22 կուսակցություն և 4 դաշինք, այսինքն` յուրաքանչյուր ընտրողի 26-ական թերթիկ է տրվելու։ Այսպիսով, ամբողջ Հայաստանում աղբարկղում կհայտնվի ավելի քան 25 միլիոն թղթե քվեաթերթիկ։

«Դա հսկայական վնաս է էկոլոգիային, և մենք՝ բնապահպաններս, իմանալով, որ քվեարկության նման ձևի կիրառման քննարկումներ են ընթանում, մի քանի անգամ դիմել ենք` խնդրելով վերանայել որոշումը։ Մեկ այլ դժբախտություն էլ կա․ այդ բոլորը թղթերը հետո խոտան են համարվելու և ոչնչացվելու են։ Վերամշակման մասին խոսք անգամ չկա, դա նույնպես ճիշտ չէ»,-ասաց Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի հիմնադիր Իրինա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջ ընտրություններից հետո բոլոր չօգտագործված թղթերն այրվում էին։

«Եվ այրվում էին ոչ թե հենց այդպես, այլ պլաստիկե տարաների մեջ»,- ասում է նա` ընդգծելով, որ այդպիսով բնությանը հսկայական վնաս էին հասցնում։

Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունն ու բնապահպանությամբ զբաղվող գործընկերները մի քանի անգամ դիմել են իշխանություններին՝ խնդրելով բոլոր չօգտագործված քվեաթերթիկներն իրենց փոխանցել՝ վերամշակման համար։

«Բայց միշտ միևնույն պատասխանն ենք ստացել` քվեաթերթիկները գաղտնի տեղեկություն են պարունակում։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է այրվում այդ ամբողջ թուղթը։ Եթե Երևանում մենք գոնե աղբավայրեր ունենք, ապա մարզերում դա էլ չկա, այնպես որ, ըստ երևույթին, նրանք ուղղակի բաց տարածքում այրում են թուղթը»,-ասում է Մկրտչյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր