Նիկոլ Փաշինյանի վերջին հայտնի միտքն այն մասին, որ Ղարաբաղյան վերջին պատերազմում պարտությունը հայերի համար Աստծո մի յուրօրինակ պատիժ էր, լայն արձագանք գտավ միջազգային մամուլում (1. 2 .3. 4. 5. 6. 7. 8. ):
Իհարկե, ոչ ոք լրջորեն չի քննարկել կամ վերլուծել Փաշինյանի այս խոսքերը: Վերլուծաբանները պարզապես ցնցված են այն ձևակերպման մակարդակից, որը օգտագործում է Հայաստանի ղեկավարը: Հասկանալի է, որ համաշխարհային կրոնական կազմակերպությունների ղեկավարները ևս չեն մեկնաբանել Փաշինյանի խոսքերը: Նրանք, ամենայն հավանականությամբ, կարող էին որոշակի բացատրություն ներկայացնել Փաշինյանի այս խոսքերի վերաբերյալ: Մինչդեռ աշխարհիկ աշխարհը ներկայացնող վերլուծաբաններն իսկապես ցնցված են և չեն կարող բացատրել, թե ինչ միտք է ցանկացել արտահայտել Նիկոլ Փաշինյանը նման բառերով:
Իհարկե, եթե այդ փորձագետներն ու վերլուծաբանները ներսից իմանային Հայաստանի կյանքը, եթե ավելի լավ ծանոթ լինեիք նրա հետ, կհասկանային, որ Փաշինյանի բոլոր բացատրությունները միայն մեկ նպատակ ունեն՝ խուսափել ցանկացած հարցում որևէ պատասխանատվությունից և բոլոր սխալների համար քավության նոխազներ գտնել: Վերջին «աստվածային պատժի» մասին խոսքերը հենց այս շարքից են, որտեղ արդեն հայ ժողովուրդը դարձավ «քավության նոխազ»:
Իհարկե, նման մոտեցում կորող է լինել: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը ժամանակին Ազգային Անվտանգության Ծառայությանը հրաման է տվել գտնել Սատանային, ապա վաղը նա կարող է վստահորեն ասել, թե ով է մեղավոր վերջին պատերազմում մեր պարտության համար:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա իր կառավարման 3 տարիների ընթացքում Նիկոլը կարողացավ ոչ միայն ոչնչացնել հայկական պետականությունը, նրա ինստիտուտները, այլ իր անլուրջ կերպարով խայտառակել հայ ժողովրդին ամբողջ աշխարհում:
Քանի որ նա 2018-ի հեղափոխության գլխավոր խորհրդանիշն էր, և ի դեմս նրան աշխարհը ճանաչեց հայ ժողովրդին, և այսօր, թեկուզ ոչ բացահայտ, բայց աշխարհում արդեն մեր մասին խոսում են, թե այս պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը ինչ վիճակում են:
Եվ եթե իրավիճակը չփոխվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ապա ոչ միայն Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը կհայտնվի խեղկատակի կերպարում ամբողջ համաշխարհային հանրության առջեւ:
Սա՛ է իրականությունը: