Պամելա Անդերսոնը հայտնի է որպես «Մալիբուի փրկարարները» ֆիլմի սեքս խորհրդանիշ, Թոմմի Լիի հետ սեքս տեսանյութի աստղ, ինչպես նաև որպես կենդանիների պաշտպան:
Page Six-ը գրում է, որ 49-ամյա դերասանուհին ու ռաբբի Բոտեախ Շմուելը The Wall Street Journal ամսագրի էջերին քննադատել են ժամանակակից մարդկանց հրապուրվածությունը ինտիմ բնույթի տեսագրություններով ու համեմատել դա թմրամոլության հետ:
«Մենք խոսում ենք հասարակական սպառնալիքի մասին: Մեզ բոլորիս պետք է անկեղծ երկխոսություն մեծահասակների համար տեսանյութերի վնասի մասին: Այս մասին պետք է խոսել հանուն հասարակության, ընտանիքների ու անհատների բարեկեցության»- ասել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի օգնականուհի Խումա Աբեդինը վերջերս հայտնվել էր սեքս- սկանդալի կենտրոնում: Խուման հայտնել է ամուսնուց՝ քաղաքական գործիչ Էնտոնի Վիներից բաժանվելու մասին , քանի որ վերջինը ինտիմ բնույթի վիրտուալ նամակագրություն էր վարում մեկ այլ կնոջ հետ: Վիների որոշ ինտիմ բնույթի սելֆիներ հրապարակել էր The New York Post պարբերականը: Կադրերից մեկում Խումայի ամուսնու կողքին նրանց որդին էր: