Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առանց կոդեր: Գրում եմ պարզ ու մանրամասն: Վաղը, հունիսի 12-ին Վիեննայում պետք է կայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների 6րդ փուլը, որտեղ քննարկվելու են 1500-ից վերջին 500 պատժամիջոցների չեղարկման հարցը: Դրանից երկու օր անց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, որտեղ հիմնական հարցը Թուրքիայի հանդեպ արևմուտքի վերաբերմունքն է: Դրանից երկու օր անց Բայդեն-Պուտին գագաթնաժողովն է Ժնևում, որն արդեն որակում են որպես պատմական: Դրանից երկու օր անց Իրանում նախագահական ընտրություններ են: Դրանից երկու օր անց Հայաստանի ընտրություններն են: Նոր աշխարհակարգի ճարտարապետությունը տեսք է ստանում մեր աչքերի առաջ ու մենք դրա կիզակետում ենք, իսկ հիմնական ճարտարապետը Չինաստանն է:
Սերժ Սարգսյանն այս իրադարձությունների ֆոնին շատ հստակ դիրքավորվում է: Նա եղել է, կա ու պլանավորում է ապագայում մնալ հայակենտրոնության փարոս ու հստակ ազդակներ է ուղարկում այդ մասին արտաքին քաղաքական գործընկերներին: Այդ ազդակն ուղղված է նրանց, ում պետք է հայակենտրոն Հայաստան, իսկ դա առաջին հերթին Իրան-Չինաստան դաշինքն է: Սա բնական է, քանի որ տարածաշրջանի այլ տերություններից Լավրովյան Ռուսաստանին Հայաստանը պետք է այնքանով, որքանով իր հաշվին կարելի է առևտրի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Թուրքիային այս ամենը հետաքրքիր չէ, քանի որ նրանք ավելի երկար են խաղում: Տակը մնում է Իրան-Չինաստանը` համապատասխան հակասություններով` թե ՌԴ-ի և թե Թուրքիայի հետ:
Լավրովյան պլանը հետևյալն էր՝
– Հայաստանում իշխանության է գալիս արևմտամետ, ստոր սորոսական մի վիժվածք
– 7 շրջանները տալիս է Ադրբեջանին, իսկ ԼՂԻՄ տարածքը Ռուսաստանին
– հողերը տալուց հետո վիժվածքը ստանում է ևս 6 ամսի ժամանակ, որ ԵԱՏՄ անդամի կարգավիճակով թույլ տա Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ
– Ադրբեջանին ԵԱՏՄ-ացնելուց հետո, Հայաստանում իշխանության պիտի գա Ռուսական «գեներալ նահանգապետը»
– հաջորդ փուլում Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսատանը միասին պետք է ԵԱՏՄ-ացնեն Վրաստանը` ենթարկելով այդ երկիրը տնտեսական բլոկադայի` գազի և այլ բեռների տարանցումը փոխվում է Ադրբեջանով, ու առաջանում են այլ տնտեսական և անվտանգային խնդիրներ:
Թուրքիան այս ամենի հետ առանձնապես խնդիր չունի, քանի որ շատ հստակ տիրապետում է Ռուսաստանի ժողովրդագրական տվյալներին: Եթե ժամանակին 500 օսմաններին հաջողվեց գրավել 7 միլիոնանոց Բյուզանդիան, 80 միլիոնանոց Թուրքիան որևէ խնդիր չի ունենա կլանել աներևակայելի արագ տեմպերով մահմեդականացող Ռուսաստանը: Նշեմ, որ վերջերս պարզվեց, որ Ստեփանակերտի օդանավակայանում մզկիթ է կառուցվել, քանի որ ՌԴ 2000 հոգանոց կոնտինգենտից 400-ը սուննի մահմեդական են: Էնպես որ ՌԴ կայսերապաշտական նկրտումների հետ թուրքերը խնդիր չունեն, քանի որ երկարաժամկետ պարագայում դրա մեջ ոչ թե սպառնալիք են տեսնում, այլ հնարավորություն: Լավրովյան Ռուսաստանն ըստ էության Թուրքիայի համար կոնսոլիդացնում է Եվրասիան:
Կոնսոլիդացված թուրքական Եվրասիան Իրանի ու Չինաստանի մղձավանջն է: Հետևաբար բնական է, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը Չինաստանի համար ազգային անվտանգության խնդիր է: Ձայնագրությունը արտահոսելով` Սերժ Սարգսյանն ընդամենը վերահաստատում է սեփական պատրաստակամությունը նպաստել այդ խնդրի լուծմանը: Իսկ Վանեցյանին Սոլովյովի մոտ ուղարկելն ու Կապանում պնդելը, որ Արցախի անկախությունը հիմա չի կարելի ճանաչել, Սարգսյանի մեսիջն էր հակա-լավրովյան թևի ռուս ազգայնականներին առ այն, որ եթե նրանք ուզենան արթնանալ ու բոյ տալ թուրքերի դեմ, Սերժն առնվազն չի խանգարի:
Սրանից պարզ չեմ կարա գրեմ)»։