Դասեր ՌԱԲԻՆՏՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ –ից
Յուրաքանչյուր ծնված երեխա լուր է այն մասին, որ Աստված դեռ չի հիասթափվել մարդկանցից:
Քո արևի լույսը ժպտում է իմ սրտի ձմեռային օրերին՝ ոչ մի վայրկյան չկասկածելով իր գարնանային ծաղիկների վերադարձին:
Անկեղծ լինելը հեշտ է, երբ չես պատրաստվում ասել ողջ ճշմարտությունը:
Երբեք մի՛ վախեցիր ակնթարթներից, այն հավերժության երգի ձայնն է:
Մահը լամպի լույսի մարումն է՝ արևածագի շողերից, այլ ոչ արևի մարումը:
Խոտը հողի վրա փնտրում է իր նմաններին, ծառը երկնքում իր միայնությունն է փնտրում:
Ես խնդրեցի ծառին. «Պատմի՛ր ինձ Աստծո մասին»: Եվ այն ծաղկեց:
Ջուրն անոթում թափանցիկ է: Ջուրը ծովում խավար է: Մանր ճշմարտություններն ունեն հստակ բառեր, մեծ ճշմարտությունը մեծ լռություն է:
Մենք ապրում ենք այս աշխարհում միայն այն ժամանակ, երբ այն սիրում ենք:
Ամուսնությունն արվեստ է, որն ամեն օր պետք է թարմացնել:
Կպչելով կարող ենք սպանել, հեռանալով կարող ենք տիրանալ:
Մենք մարդուն ճանաչում ենք ոչ թե նրանով, թե նա ինչ գիտի, այլ նրանով, թե ինչն է նրան ուրախացնում:
Աղեղը, բաց թողնելով նետին, շշնջում է նրան. «Քո ազատության մեջ իմ ազատությունն է»:
Կյանքն իր հարստությունը ստանում է աշխարհից, այն արժևորում է սերը:
Լուսնի շողերով ինձ քո սիրային նամակներն ես ուղարկում,- ասաց Գիշերն Արևին, — ես պատասխանները թողնում են խոտի վրա՝ արցունքներով:
«Ես կորցրել եմ իմ ցողիկը»,- ծաղիկը բողոքում է առավոտյան երկնքին, որը կորցրել է իր բոլոր աստղերը…
Ես ունեմ աստղեր երկնքում… բայց այնքա~ն եմ կարոտում փոքրիկ լամպին՝ չվառված իմ սենյակում:
Սույն մեջբերումները իր էջում էր տեղադրել ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը