Հայ գրականության, լեզվի, քաղաքականության ու գրականության ընդհանրությունների ու պետության ազդեցությունը գրական աշխարհի վերաբերյալ Newmag Summer Fest-ին զրուցել ենք ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Անուշ Սեդրակյանի հետ: Ըստ թարգմանչի, հայ գրողները միայն հաջողում են պոեզիայում, քանի որ անհատն է ի զորու ստեղծել պոեզիա, իսկ արձակի հետևում պետք է կանգնած լինի պետությունը. պետական ու լեզվի ավանդույթների գոյությունն է արձակի հիմքը, որը ցավոք մեր երկրում բացակայում է:
Պետական ավանդույթի և լեզվի փոխկապակցվածությունը միայն կարող է դառնալ որակյալ արձակի հիմք: Գուցե սա չանդրադառնար պոեզիայի վրա, բայց չէր կարող իր հետքը չթողել արձակի վրա: Ըստ Անուշ Սեդրակյանի, ռուսական արձակի շողքը կանդրադռնար մեզ վրա, եթե ռուսական պետականությունը կանգնած չլիներ որոշակի խնդիրների առաջ. «Դրա խոսուն վկան է Ռուսաստանում հրատարակված Գերման Սադուլաևի «Ես չեչեն եմ» գործը, որը եթե լույս է տեսել այդ վերնագրով, հեղինակով, սա վկայում է, որ ինքնության և պետականության խզում կա երկրում: Իսկ այդ խզումը բերում է բաժանման, իսկ երբ տեղի է ունենում այդ բաժանվում ես, արձակն էլ է կորցնում իր ուղենիշը»:
Հայկական և ռուսական պետականության հարաբերակցությունը միշտ գնալու է ի վնաս հայ գրականության: Քանի որ իր բոլոր թերություններով անգամ ռուսական պետականությունն ավելի ամբողջական է ու ուժեղ, քան հայկականը՝ ընդգծում է ԵՊՀ դասախոսը: Ռուսականի հետևում կանգնած է հզոր արձակի ավանդույթը, ինչը չի կարելի ասել հայականի համար. «Քաղաքականությունը շատ ավելի փոխկապակցված է գրականության հետ, քան պատմության: Որ կարողանաս դառնալ պետություն, պետք է ունենաս երազանք: Իսրայելը, որ գտնվում էր թշնամի աշխարհում, նա ուներ երազանք ու իրականացրեց դա: Ամերիկան ազգային պետության երազանքով կերտեց իր կենսագրությունը: Ֆրանսիան իր երազանքից երբեք չնահանջեց: Եվ դա հավասարություն, ազատություն, եղբայրություն լոզունգի մեջ էլ է երևում, որին Ֆրանսիան հետևում է ցայսօր»:
Լեզուն ամենաառաջին բռնապետն է, նա է թելադրում կեցության պայմանները, հոգեկան աշխարհի կապը, նաև պետություններին:
Մենք ունեցե՞լ ենք ազգային երազանք՝ իր հարցին ի պատասխան Սեդրակյանը նշում է՝ ո՛չ: Մեր երազանքը երբեք հստակ ձևակերպված չեն եղել: Եթե ուզում ես ունենալ երկիր, պետք է ազգային շահն ու պետականը լինեն փոխկապակցված: Եվ այստեղ է, որ նաև պետք է ավելացնել լեզուն. «Լեզուն ամենաառաջին բռնապետն է, նա է թելադրում կեցության պայմանները, հոգեկան աշխարհի կապը, նաև պետություններին: Այդպես եղավ նաև Ջեյմս Ջոյսի հետ, երբ իռլանդացին սկսեց գրել անգլերեն ու միայն այդ ժամանակ դարձավ հայտնի գրող, բայց արդեն անգլիացի, ոչ թե իռլանդացի»:
Գրականություն միջազգային չափանիշներ ձևավորելու, ընթերցողների պակաս չունենալու համար պետք է սկսել համաշխարհային բեսթսելլերները հայերն թարգմանել: Այն, ինչ անում է Newmag-ը: Նշում է Անուշ Սեդրակյանն ու հավելում՝ մարդկության պատմությունը սկսվում է բանականության պատմությունից. «Որքան արագ լինի բանականության ներմուծումը, այնքան գործն արագ կընթանա: Հրեաների օրինակը՝ նրանք քայլերով փոխեցին իրականությունը, նրանք կրթության միջոցով ազգային մտածողություն փոխեցին»:
Գրականություն միջազգային չափանիշներ ձևավորելու, ընթերցողների պակաս չունենալու համար պետք է սկսել համաշխարհային բեսթսելլերները հայերն թարգմանել: Այն, ինչ անում է Newmag-ը:
Ըստ նրա, մենք փոխում ենք, բայց դեպի վատը: Փոփոխությունների համար պետք է սկսել գործի դնել բոլոր միջոցները: Ֆեյսբուքն էլ պետք է դառնա գործիք, որի միջոցով համոզենք օգտատերերին գիրք կարդան: