Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Երկիրը ճանաչում են մշակույթով, իսկ մշակույթի ողնաշարը լեզուն է։ Մի քանի օր է խոսվում է Աֆղանստանի մասին, բայց ոչ նրանց մշակույթի։ Շատ են փորձել կանոնակարգել, սակայն հակասությունները շատ են։ Ինչ վերաբերվում է հայերի մասնակցությունը աֆղանական արվեստի զարգացման վրա, դա ակնհայտ է։ Դարերի ընթացքում Հայաստանից բռնի գաղթել են տասնյակ հազարավոր արհեստավորական ընտանիքներ դեպի Աֆղանստան /հիմնականում Քաբուլ և Ղանդհար/։ IV-VI դդ Արշակունիների ժամանակ, XIV դ Լենկ Թեմուրի օրոք, XVII-Միր Մահմուդի օրոք, XVIII -Նադիր Շահի օրոք XIX դարում արդեն հայերին խնդրում էին գալ, սակայն միայն 2 ընտանք է գնացել Կալկաթայից։ «…Ցանկալի է, որ դուք ելնելով ձեր ազգային և կրոնական զգացմունքներից և համակրանքից, տաս-տասներկու կրթված կամ արհեստի գիտակ հայ ընտանիքներ տեղափոխեք Աֆղանստանի տերության սահմանները և այդպիսով մխիթարեք տեղի հայրենակիցներին իրենց մենության մեջ և հենց իրենք էլ իրենց կյանքն անցկացնեն բարեկեցության մեջ» Աբդուլ Ռահման խանի նամակը Կալկաթայի հայերին։Այստեղից երևում է որ լեզվից կտրված ազգային արվեստը ներարկված ուրիշ մծակույթի մեջ հնարածին մեռնող է։
Հ.Գ. լուսանկարում աֆղանական գորգ, ոսկերչություն, ապակեգործություն, տարազ, մատենագիր, խոյակ… Պատահական հիշեցի որ իրենց լեզում կոչվում է ՎԱՆԵՑԻ, սակայն մեր հետ կապ չունի»։