
Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից երեք եղբայրները այսօր տուն տարան նորածին երեք քույրերին։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը` Instagram–ի էջում հրապարակելով ընտանիքից ջերմ լուսանկար։
Նկարում երջանիկ ծնողներն են, տարբեր տարիքի երեք որդիները` ամեն մեկի ձեռքերին մի նորածին բալիկ։ Բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ եռյակը ծնվել է կեսարյան հատումով՝ բնականոն առաջացած հղիությամբ:
Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկի» նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո դուրս են գրվել լիարժեք առողջ: