Ինչպիսի հետազոտությունը կօգնի նվազեցնել ինսուլտի վտանգը
Advertisement 1000 x 90

Ինչպիսի հետազոտությունը կօգնի նվազեցնել ինսուլտի վտանգը

Նախասրտերի ֆիբրիլյացիայի սքրինինգային հետազոտությունը կարող է նվազեցնել ինսուլտի, ուժեղ արյունահոսության եւ մահվան վտանգը: Այսպիսի եզրահանգման են եկել The Lancet-ում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:

Շվեդ գիտնականները պարզել են, որ նախասրտերի ֆիբրիլյացիան կապված է իշեմիկ ինսուլտի հնգապատիկ բարձր ռիսկի հետ: Կառոլինայի ինստիտուտի գիտնականները որոշել են պարզել, թե որքանով օգտակար կլիներ այս տեսակի առիթմիայի սքրինինգը: Գիտնականները վերլուծել են 75-76 տարեկան 28000 շվեդների եւ շվեդուհիների տվյալները: Նրանց կեսին՝ 13 979 մարդու հրավիրել են սքրինինգային հետազոտության, մնացածը կազմել է հսկվող խումբը:

Մասնակցել համաձայնել է7165 մարդ, ովքեր լրացրել են առողջության հարցաթերթիկ եւ անցել էլեկտրակարդիոգրաֆիա (ԷԿԳ): Մասնակիցներին նաեւ խնդրել են ԷԿԳ-ի սարքը տուն տանել եւ երկու շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ գրանցել իրենց սրտի ռիթմը: Եթե այն երկու անգամ անկանոն է եղել, ապա մասնակիցներին ուղարկել են սրտաբանի մոտ, որը թերապիա է սկսել: Բուժման մեթոդը խմելու հակակոագուլյանտների ընդունումն է եղել:

Բոլոր 28 000 մասնակիցների առողջությանը հետեւել են միջինը 7 տարի: Սքրինինգային հետազոտություն անցած մասնակիցների մոտ նախասրտերի ֆիբրիլյացիա ավելի հաճախ է հայտնաբերվել: Այս խմբի մարդկանց 31,9%-ը կաթված է ունեցել, ուժեղ արյունահոսություն կամ մահացել է: Հսկվող խմբում այս ցուցանիշը կազմել է 33%: Գիտնականներն ընդգծում են, որ նման փոքր տարբերությունը կարելի է բացատրվել նրանով, որ հրավիրվածներից ոչ բոլորն են համաձայնել սքրինինգի:

news.am