Վերջին շրջանում ARS-CoV-2-ի առավել վտանգավոր տեսակների առաջաումը կապված է դրա էվոլյուցչիայի արագության աճի հետ, ինչպես պնդում են ավստրալացի կենսաբանները: Հետազոտության մեջ, որը հրապարակվել է medRxiv-ում, հաղորդվում է, որ եթե ավելի վաղ վիրուսը կուտակում էր ամսական շուրջ 2 մուտացիա, ապա ներկայում՝ 10-15:
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ աշխարհում վերջին տարվա ընթացքում ի հայտ է եկել SARS-CoV-2 կորոնավիրուսի չորս նոր ենթատեսակ, որոնք ԱՀԿ-ի կողմից առավել բարձր ռիսկ ներկայացնող խմբում են՝ VOC (Variants of Concern — առավելագույն մտահոգություն)՝ բրիտանական (ալֆա), հարավաֆրիկյան (բետա), բրազիլական (գամմա) եւ հնդկական (դելտա): Այդ տեսակները տարածվում են ավելի հեշտությամբ եւ մյուսներից արագ, առաջացնում հիվանդության ծանր ընթացք եւ պակաս ընկալունակ են հակամարմինների նկատմամբ, որոնք ի հայտ են եկել օրգանիզմում նախորդ վարակման կամ պատվաստման արդյունքում:
Մելբուռնի համալսարանից հետազոտողները ենթադրել են, որ VOC-ի առավել վտանգավոր եւ մահաբեր տեսակների ի հայտ գալը կապված է դրական ընտրանքի ճնշման ներքո մուտացիաների կուտակման արագացմամբ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2-ի էվոլյուցիան էապես տատանվում է տարբերակների միջեւ, իսկ նոր տեսակների առաջացումը մեծապես կախված է դրա էպիզոդիկ մեծացումից: Գիտնականները պարզել են, որ այդ արագությունն առանձին ժամանակաշրջաններում դառնում է չորս անգամ ավելի բարձր: Դրա հետեւանքով նոր տեակներն ի հայտ են գալիս մի քանի շաբաթվա, ոչ թե մի քանի ամսվա ընթացքում:
Հետազոտոգների գնահատմամբ՝ ալֆա տարբերակի առաջացման համար անհրաժեշտ մուտացիաների քանակության կուտակման համար անհրաժեշտ էր 14 շաբաթ, իսկ բետա, գամմա եւ դելտա տեսակների համար՝ 4, 17 եւ 6 շաբաթ համապատասխանաբար: Ընդ որում՝ առանցքային դեր են խաղացել սպիտակուցների մուտացիան, որոնք պատասխանատու էին մարդու բջիջներում վիրուսի առաջացման համար: Այդպիսի մուտացիաներն էապես մեծացնում են SARS-CoV-2-ի նոր տեսակների փոխանցելիությունը, վարակիչությունն ու իմունոգենությունը՝ առավել վտանգավոր դարձնելով դրանք: