Սննդակարգը կարող է ազդել կորոնավիրուսի զարգացման վրա։ Այս մասին հայտնում են Հարվարդի համալսարանի եւ Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Gut ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 600 000 մարդ, որոնք , որոնք ներկայացրել են սննդակարգի տվյալները 2020 թվականի փետրվարից։ Նրանցից 19 տոկոսը վարակվել է կորոնավիրուսով։
Պարզվել է, որ մարդկանց մոտ, որոնք նախապատվություն են տվել որակյալ դիետաներին, կորոնավիրուսի զարգացման ռիսկը 10 տոկոսով ցածր է եղել, քան ցածր որակի դիետա պահած մարդկանց մոտ։ Բացի այդ, առողջ սնունը 40 տոկոսով նվազեցնում է կորոնավիրուսի ծանր ընթացքը։