Անհնար է, որ Դավիթ Տոնոյանն առանց Փաշինյանի իմացության կոռուպցիոն գործարքներ կատարեր. Իշխանյան
Advertisement 1000 x 90

Անհնար է, որ Դավիթ Տոնոյանն առանց Փաշինյանի իմացության կոռուպցիոն գործարքներ կատարեր. Իշխանյան

Հայաստանում վաղուց իրավական որեւէ գործընթաց գոյություն չունի. այսպես կոչված իրավապահ մարմիններն աշխատում են ոչ թե օրենքով, այլ վարչապետի ցուցումով: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների դեմ քրեական գործի հարուցումն ու կալանավորումը:

«2018 թ-ից հետո սա համատարած երեւույթ է, չեմ ասում՝ դրանից առաջ իրավիճակը բարվոք էր, բայց եթե այն ժամանակ հանցագործությունների դեպքում իրավապահ մարմինները, հավանաբար, համաձայնություն էին ստանում ՀՀ նախագահից քրեական գործ հարուցել-չհարուցելու համար, ապա 2018 թ-ից հետո ոչ միայն դա է կատարվում, այլ նաեւ վարչապետի համար անընդունելի մարդկանց դեմ քրեական գործեր հարուցվում են նրա անմիջական ցուցումով ՝ ուղղակի կանչում է իրավապահ մարմինների ղեկավարներին եւ ուղիղ հրահանգում՝ սրա կամ նրա դեմ քրեական գործ հարուցել, թե ինչպես կգտնեն նման հիմքեր՝ դա նրան չի հետարքրքում»,- նշեց Իշխանյանը:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ Դավիթ Տոնոյանի եւ այլոց դեմ քրեական գործ հարուցվել է վարչապետի ցուցումով՝ քաղաքական հերթական հրահանգն է համարում:

«1998թ-ից սկսած որեւէ  նախարարություն, այն էլ՝ պաշտպանության ոլորտում, նման գործարքներ, համոզված են, չեն իրականացրել առանց իրենց ղեկավարի իմացության ու համաձայնության: Դավիթ Տոնոյանը, լինելով պաշտպանության նախարար, եթե կոռուպցիոն գործարքներ է կատարել, անհնար է, որ դրա մասին տեղյակ չլիներ վարչապետը: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ գործարքներում որպես միջնորդ ներգրավված է եղել Պատրոն Դավիթը, որը Փաշինյանի եւ Տոնոյանի հետ լուսանկարներ ունի, ապա բացառում եմ, որ վարչապետի համաձայնությունը չունենային նման քայլի գնալիս»,- նկատեց Իշխանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ Տոնոյանի եւ քրեական գործով անցնող այն անձանց մեղադրանքներ առաջադրելու եւ կալանավորելու նպատակը պարտության մեջ մեղավորներ փնտրելն է:

«Որովհետև, ըստ իշխանության, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար կոչելյալ վարչապետը որեւէ մեղք չունի, ամբողջ պատասխանատվությունը զինվորականների ուսերին է: Պարտության պատճառների, հանգամանքների հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնացել, պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, եւ դա անգամ այս կալանավորումներից հետո չի հանդարտվի: Իմ համոզմամբ՝ վարչապետը փորձում է հերթական մեղավորներին գտնել, բայց հարցականները վերանալու, եւ սա չի օգնի:

Անկեղծորեն ասեմ, ինքս ռազմական գործից հեռավոր պատկերացում ունեմ և ինձ երբեք այդ ոլորտի մասնագետ չեմ համարել։ Սակայն ինձ այլ հարց է հետաքրքրում։ Համոզված եմ, որ ցանկացած լուրջ պետություն իր սպառազինությունը զարգացնում և համալրում է իր սեփական ռազմարդյունաբերությամբ, ինչպես նաև այլ պետություններից որակյալ, ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելով։ Տարբեր, կասկածելի զենքի առևտրով զբաղվող bարոնների ծառայություններից օգտվում են, կամ , ինչպես ասում են «Ճ» կարգի երկրները, կամ տարբեր տիպի ազատագրական, պարտիզանական, ահաբեկչական խմբավորումները։ Միջնորդավորված զենքի ձեռքբերումը, բացի ոչ պետական մոտեցումից, հաստատ նաև խոշոր կոռուպցիոն գործարքներ են: Եթե կոռուպցիոն գործարքներ են եղել Դավիթ Գալստյանի և ՀՀ ՊՆ-ի միջև, կարելի է փաստել, որ առանց վարչապետի գիտության նման գործարքներ անհնար է, որ կատարվեին»,- նշեց Իշխանյանը։



Նման նյութեր