Հայաստանը ընկավ մի հորձանուտի մեջ, որը կոչվում է գունավոր հեղափոխություն, իսկ նման հեղափոխություններն ունեն իրենց տեխնոլոգիաները՝ կոռուպցիա, ստվեր, թալան: Այս մեխանիզմերի կիրառմամաբ հնարավոր եղավ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա մանրամասն, փաստերով ներկայացրեց այն մեխանիզմները, որոնց արվում են «գունավոր հեղափոխությունները»:
«Երբ այդ բացիլները մտցվում են հասարակության մեջ, շատ երկար ժամանակ է պետք դրանցից ազատվելու համար, Վրաստանի և Ուկրաինայի փորձը դրա վառ օրինակն է:
Ակնկալել, որ այն ուժերը, որոնք նպաստեցին, որ ՀՀ-ում տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, պետք է ունենան խղճի խայթ, անիմաստ է, քանի որ նրանց ընդհանրապես չի հուզում, որ մենք այդքան զոհեր ունեցանք, տարածքներ կորցրինք:
Գունավոր հեղափոխության շարժիչ ուժը կոռուպցիան է, դա միայն ՀՀ-ում չի կիրառվել: Կարևոր է հասկանալ, թե ինչքան է եղել կոռուպցիան ՀՀ-ում, կա միջազգայնորեն ընդունված չափանիշ, որով սահմանվում է կոռուպցիայի չափը: Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը երեք զեկույց է հրապարակել՝ 2006, 2010 և 2016 թվականին, այդ զեկույցները կոչվում են «Ժողովուրդները վերափոխումների փուլում»: Այդ զեկույցներում բավական նկարագրություններ կան այն երկրների, որոնք Բեռլինյան պատի քանդման հետևանքուվ անցել են վերափոխման ճանապարհով, շուրջ 30 երկրի մասին է խոսքը:
Այստեղ ներկայացվում է կոռուպցիայի իրական չափը և կոռուպցիայի ընկալման չափը: Այդ երկու չափանիշները կողք-կողքի են դրված, որովհետև երբ խոսում ենք հեղափոխության շարժիչ ուժի մասին, ապա պետք է նկատի ունենանք, որը խոսքը գնում է ընկալման չափանիշի մասին:
Այսպես, 2006 թվականին ՀՀ կոռուպցիայի չափանիշը 11 միավոր էր, իսկ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 12, 2010 թվականին ընկալման ցուցանիշը ավելի մեծացել էր՝ 18, իրականը մնացել էր նույնը, 2016-ին՝ իրական չափանիշը ևս 11 էր, իսկ ընկալման չափանիշը դարձել էր 35: Սա ապշեցուցիչ ցուցանիշ էր: Դրա համար աշխատում էին բազմաթիվ գրանտակեր կազմակերպություններ: Նման մեծ տարբերություն մյուս երկրների մոտ չկար:
Հետևողական, պետությունը քանդող ուժերին հաջողվել է մեր հասարակությանը հիվանդացնել, լուն ուղտ են դարձրել, իսկ մեր չափանիշն իրականում միջին չափանիշ է:
Միտումնավոր օտարերկրյա գործակալների միջոցով ներարկել են այն միտքը, որը բերում է «գունավոր հեղափոխության»: Պետք է ժողովուրդը հասկանա, որ այն, ինչի համար դուրս էր եկել փողոց, իրական չէր, այլ իրենց ընկալումների արդյունքն էր:
Երկրորդ երկիրն այդ տարբերությամբ Մոլդովան էր, այնտեղ ևս տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն: Պետք է նշել նաև, որ հակառակ պատկերն է տեղի ունենում հեղափոխություններից հետո: Այդ նույն ուժերը սկսում են ցույց տալ, որ կոռուպցիան միանգամից նվազում է հեղափոխությունից հետո: Ուկրաինայում 2016-ին իրական մակարդակը՝ 24 էր, իսկ ընկալման մակարդակը՝ 10, իրական մակարդակը նույնն էր նաև Վրաստանում, իրական մակարդակը՝ 8, իսկ ընկալման մակարդակը՝ 3:
Կա կոռուպցիայի երկու մակարդակ՝ իրական և ընկալման, հասարակությունը առաջնորդովում է ընկալման մակարդակով, իսկ ընկալման մակարդակի վրա աշխատում են գրանտակեր սրիկաները՝ իրենց գրպանի փողի համար հայրենիքը տանում են զոհողությունների: Հաճախ ասում են՝ ժողովուրդը չի սխալվում, բայց դա այդպես չէ, ինչպես ներշնչում են ժողովրդին, այնպես էլ շարժվում են, իսկ դա արվում է կոնկրետ տեխնոլոգիաներով: