Ավետիք Իսահակյանը, վերադառնալով արտասահմանից` պարզում է, որ սիրած աղջիկը` Շուշանիկ Մատակյանն ամուսնանում է, ըստ իրեն՝ մի անшրժանի հետ:
Այդ հարսանիքին, որպես աշուղ հրավիրված էր Ջիվանին՝ իր խմբով: Այս իմանալով` Իսահակյանը չшրшնում է Ջիվանու դեմ, որ համաձայնվել է իր երգով պատվել այդ հարսանիքը:
Մի օր, երբ մտավորական էլիտան հավաքված է լինում, Իսահակյանը տեսնելով Ջիվանուն հյուրերի շարքում՝ բարձրաձայն ասում է. «Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի ստեղ,- անտեղի վիրավորելով հայտնի աշուղին»:
Այս խոսքից վիրավորված՝ Ջիվանին չի պատասխանում վարպետին վիրավորանքով, այլ տեղում երգում է «Քանքարավոր ընկեր» երգը: Սակայն ներկաներից ոչ ոք չի իմանում, որ Ջիվանին երգը երգում է՝ այդ պահին ստեղծագործելով, այսինքն գործի դնելով իր աշուղական տաղանդը՝ դիմելով Իսահակյանին:
***
Մինչ օրս էլ «Քանքարավոր ընկեր» երգն իր խորը փիլիսոփայական և սուր հանդիմանողական տեքստի շնորհիվ հայտնի է, որպես հայ աշուղական երգարվեստի գլուխգործոցներից մեկը: Ամեն անգամ այդ երգը լսելով, յուրաքանչյուր հայ մտովի պատկերացնում է այն անձի փոքրոգի տեսակը, ում դիմել է Ջիվանին: Բայց քչերին է հայտնի, որ այդ փոքրոգին, մեր մեծ վարպետ Ավետիք Իսահակյանն է:
Վարպետի դեմ ոչինչ չունեմ: Իր գրական մեծության առաջ խոնարհվելն էլ պարտք եմ համարել, սակայն մարդու մեծ լինելը, այլոց փոքրացնելու իրավունք չի տալիս:
Մեծը՝ մեծ է իր բարոյական վարքով, այլոց հանդեպ մեծին վայել վերաբերմունքով, ոչ թե միայն գրական կամ մասնագիտական գլուխգործոցներով:
Նյութը՝ Ռուբեն Կարոյանի ֆեյսբուքյան էջից