ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթում հորդորել է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը, իսկ ելույթի ավարտին չի չկարողացել զսպել արցունքները, տեղեկացնում է BBC-ին:
Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: Պաշտոնից հեռացող նախագահը նաև հիշեցրել է աշխարհակարգի համար, որը հիմնված է օրենքների ու մարդու իրավունքների պահպանման վրա, կրոնական մոլեռանդների և արտասահմանյան անձնիշխանությունների կողմից բխող սպառնալիքի մասին:
«Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը և Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք և չվերածվենք ևս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ Է սարքում փոքր հարևանների հետ»,- ընդգծել է նա: