Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Հալ Սիթի»-ին (2:0): Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Հայ կիսապաշտպանը մի քանի հնարավորություն ուներ աչքի ընկնելու: «Կարմիր սատանաները» խաղի հաշիվը բացեցին 55-րդ րոպեին: Մխիթարյանի գլխով փոխանցում եզրափակեց և մրցակցի դարպասը գրավեց Մատան: Հանդիպման վերջնամասում Ֆելայնիին խփեց նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրորդ գոլը: Մխիթարյանը փոխարինվեց 71-րդ րոպեին: