
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Աշոտ Բաբոյանը Էջմիածին քաղաքից էր: Բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ 2020 թվականի հունվարի 9-ին ծառայության անցավ Արցախում՝ Հադրութում:
Երկու օր առաջ էր իջել դիրքերից, երբ սկսվեց պատերազմը։ Բայց հենց սեպտեմբերի 27-ի առավոտյան զինակիցների հետ նորից բարձրացավ դիրքեր՝ ընկերներին օգնության:
Պատերազմի ողջ ընթացքում Աշոտը կռվեց ամենաթեժ կետերում ՝ Հադրութ, Մարտունի, Քարինտակ։ 8 ամսվա զինծառայողը կռվում էր այն համոզմունքով, որ, եթե էս հողի վրա կանգնած եմ, ուրեմն պիտի պաշտպանեմ այն:
42 օր պայքարելով թշնամու դեմ՝ Աշոտն անմահացավ նոյեմբերի 7-ին՝ դիպուկահարի կրակոցից՝ Շուշին պաշտպանելիս։ Ընկավ քաջի մահով, ընկավ այն համոզմունքով, որ պաշտպանել է հող հայրենին։
Խունկ ու խոնարհում հիշատակիդ, քաջ տղա։
Աշոտը 19 տարեկան էր»։