«Հայաստանում գերիշխում է դիլետանտիզմը». Տիգրան Սարուխանյանը հակադարձել է Աբրահամ Գասպարյանին
Advertisement 1000 x 90

«Հայաստանում գերիշխում է դիլետանտիզմը». Տիգրան Սարուխանյանը հակադարձել է Աբրահամ Գասպարյանին

Բեռլինաբնակ հայազգի ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու  Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որում ասվում էր.

«Ցեղասպանության մասին տիեզերքի ամենամեծ արխիվները Լոնդոնում են։ Ռեալպոլիտիկի հայրենիքը նոյեմբերի 9-ին նման քայլ հենց այդպես չէր կատարի։ Առջևում տրանսնացիոնալ նավթամուղերն անարգել ու անվտանգ անցկացնելու դիմաց հայերին «բարոյական կուտ» տալու պարզունակ հաշվարկն է, Թուրքիային հակաչինաստանյան ալյանսում դիրքավորելու բանակցությունները։

Հիշե՛ք պատերազմից առաջ, ընթացքում և անմիջապես հետո Լոնդոնի կեցվածքը։  Բարոյախրատական ու մարդու իրավունքների մասին դատարկ թեզերն այդպես էլ չլսեցինք Արցախի խաղաղ բնակչության ռմբակոծման օրերին։ Լիահույս եմ շնորհակալությունների շքերթի ականատես չենք լինի, որ Մեծ Բրիտանիան առաջին ընթերցմամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել էր Աբրահամ Գասպարյանը:

Տիգրան Սարուխանյանը կոշտ հակադարձել է https://www.facebook.com/tsarukhanyan/posts/6437270326343971 .

«Ժողովուրդը մեր մի հանճարեղ խոսք ունի․  «Խեչից ես եմ գալիս, Տեր օղորմյան սրանք են կարդում»։

Այն, ինչ այժմ գրում է Աբրահամ Գասպարյանը մեկ այլ լրացուցիչ ապացույց է, որ Հայաստանում գերիշխում է մասնագիտական հարցերին սիրողական մոտեցումը՝ դիլետանտիզմը։

Ես երևի միակն մարդն եմ աշխարհում, որ երկար տարիներ աշխատել եմ Մեծ Բրիտանիայի արխիվում, բայց նման ցնորամտություն երբեք ինձ թույլ չէի տա, պնդել, որ Հայոց ցեղասպանության մասին «տիեզերքի ամենամեծ արխիվները» Բրիտանիայում են։

Չէ, հայ ժողովրդին պատել է մտավոր փտախտը, սարսափելի բան է մտավոր հաշմանդամությունը ոչ թե դրանով տառապողների համար, այլ այդ հաշմանդամության զոհերի համար։ Իսկ այս պարագայում զոհը՝ հայ ժողովուրդն է։  Ես չեմ դադարելու կրկնել, որ անհիմն ու անառարկայական երևակայությունը բանականության դահիճն է։

Իսկ Աբրահամ Գասպարյանին խորհուրդ կտամ զբաղվել ընթերցանությամբ, նախքան իր իսկ սեփական, տիեզերական երևակայության մեջ մոլորվելը։

https://www.worldcat.org/…/607772373&referer=brief_results