Հյուսիս–հարավը` որոշիչ գործոն. ի՞նչ են «կորցրել» Իրանն ու Հնդկաստանը Հայաստանի պես երկրում
Advertisement 1000 x 90

Հյուսիս–հարավը` որոշիչ գործոն. ի՞նչ են «կորցրել» Իրանն ու Հնդկաստանը Հայաստանի պես երկրում

Փորձագետները կարծում են, որ Իրանն ու Հնդկաստանը մտադիր են Հայաստանի հետ կապված խոշոր տրանսպորտային նախագծեր իրականացնել։ Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված իրավիճակը չի ազդի նրանց դիրքորոշման վրա, քանի որ տվյալ դեպքում քաղաքական մոտիվացիան տնտեսականից կարևոր է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետեր է տեղադրել: Բայց, ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունն այդ հանգամանքը բնավ չի մտահոգում։ Ավելին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով հարցը, ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարող է դառնալ կարևոր հանգույց, որը կապում է Չաբահար նավահանգիստը Սև ծովի հետ։

Սեպտեմբերի վերջին կառավարությունը հաստատել էր «Հյուսիս-հարավ» նախագծի իրականացման շրջանակում հարավարևելյան հատվածի (Սիսիանից մինչև Իրանի սահման) կառուցման ծրագիրը (1 մլրդ դոլարի ներդրումային նախագիծ)։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը կարծում է, որ Իրանին և Հնդկաստանին հայկական երթուղի պետք է` եթե անգամ լոգիստիկայի և ենթակառուցվածքների տեսանկյունից այն, մեղմ ասած, վատն է:

Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքի գործարկումը թույլ կտա Իրանին դիվերսիֆիկացնել բեռների առաքումը Ռուսաստան ու Եվրոպա: Ներկայում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առյուծի բաժինն իրականացվում է Ադրբեջանի միջոցով, իսկ Եվրոպա Իրանը դուրս է գալիս Թուրքիայի տարածքով։

Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա այն հնարավորություն կունենա ամրագրել իր դիրքերը տրանսպորտային միջանցքի նախագծում և Հայաստանի տարածքով կարճ ճանապարհ կստանա դեպի Սև ծովի նավահանգիստներ և ԵԱՏՄ շուկա:

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով ճանապարհը կարող է տնտեսապես շահավետ լինել, եթե ավարտին հասցվի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, այսինքն՝ եթե փոխադրողներն ապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներով:

Վարդանյանը պարզաբանեց, որ Գորիս-Կապան այլընտրանքային` Կապանից Տաթև տանող ճանապարհը նույնպես քիչ արդյունավետ է։ Դրանից կարող են օգտվել միայն 6-10 անիվային բեռնատարները, մինչդեռ կցասայլով տրանսպորտային միջոցներն այնտեղով չեն անցնի։

Ավելին, Գորիս-Կապան մայրուղու վրա տեղի ունեցած առաջին միջադեպից հետո Իրանը սկսել է մտածել Կասպից ծովով մատակարարումներն ավելացնելու մասին։ Դրա համար Թեհրանը պատրաստվում է հատուկ նավեր գնել կոնտեյներային փոխադրումների համար։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր