Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նա երբե’ք չի կրակի թուրքի վրա, կրկնում եմ՝ երբե՛ք, քանի որ իր ողջ կոնցեպտին, այն է՝ թուրքի հետ Մեծ քիրվայություն անելու և ռուսներին տարածաշրջանից քշելու ահեղ մոլուցքին դեմ է դա։
Նա երբե՛ք չի կրակի թուրքի վրա: Իր ողջ երազանքը կփշրվի, Արցախի դավադիր հանձնումն անիմաստ կդառնա, եթե նա կրակի թուրքի վրա, և նա չի կրակելու՝ ինչ գին էլ արժենա դա։
Հիշեք՝ նա առանց աչքը թարթելու Շուշի է հանձնել, հայոց միջնաբերդ Քարվաճառ է հանձնել, Արաքսի հովիտ է հանձնել, հասկանու՞մ եք, նա դրանք արել է հանուն Մեծ քիրվայության, և ամեն ինչ ջուրը կլցվի, եթե այժմ կրակի:
Այստեղ նա կա՛մ անգրագետ է, կա՛մ հայրենավաճառի վերածված գավառական մանր անհայրենիք, կա՛մ և Արցախի դիմաց խոշոր կաշառքներ վերցրած հայրենիքի Մեծ դավաճան: Այստեղ կարող է և լինել երեքը միասին վերցրած: Բայց արդեն դա չի էականը: Փաստն այն է, որ նրան իր ողորմելի կոնցեպտով հանդերձ արդեն գերեվարել են թուրքերը:
Նա իր անգրագիտությամբ և գավառական մանր «օբիժնիկի» իր հոգեբանությամբ ողջ կյանքում մտածել է, թե կա մի սահման, մի աստիճան, մի տեղ, որտեղ ավարտվում են թուրքական պահանջները, և այդտեղից էլ հենց կարելի է բացել Մեծ քիրվայության դարաշրջանը:
Թուրքական նենգ դիվանագիտությունը, լավագույնս ըմբռնելով դիմացինի այս կոնցեպտը, հմտորեն ակցանավորել է վերջինիս. թուրքերը նույն ուժգնությամբ շարունակում են ոչնչացնել հայոց գոյութենաբանական ողջ ներուժը՝ երբե՛ք չհայտարարելով, թե, ի վերջո, որտե՞ղ կավարտվեն իրենց պահանջները:
Ահա այս պայմաններում նա, ինչ-որ տեղ արդեն այրելով հետդարձի կամուրջները (բայց արդյո՞ք նա ցանկանում է հետ դառնալ), շարունակում է համառորեն հավատալ իր այն կոնցեպտի ճշմարտացիությանը, որն ուղեկցել է իրեն ողջ կյանքում, այն է՝ թուրքական ագրեսիան ծնվել է հայկական մեղսագործուություններից, և բավական է միայն փոխհատուցել նրանց, հետ տալ ամեն ինչ, որ բացվի Մեծ քիրվայության և «Սերգոյի» երջանիկ կյանքի դարաշրջանը:
Իսկ այս ամենին զուգահեռ ռուսական կայսերական շահը պահանջում է սեփական հրթիռները տեղադրել ամենուր, և նրա չկրակելու, թուրքերի հետ Մեծ քիրվայության մոլուցքը՝ մի կողմից, ադրբեջանական զավթողական ու հայաջինջ գործողությունները՝ մյուս կողմից, լավագույն նախապայմաններն են ստեղծում դրա համար։
Ռուսներն այս պարագայում առաջնորդվում են հայտնի կարգախոսով, նա, ով խանգարում է մեզ, նա էլ կօգնի մեզ…
Արդյունքում՝ թուրքերը երբե՛ք չեն հայտարարելու իրենց պահանջների ավարտման ժամը, իսկ նա իր կյանքի մնացյալ ողջ հատվածում բաղձանքով սպասելու է դրան, այդ ժամին, որի համար նա զոհաբերեց վերջին 30-աամյակի բոլոր ձեռբերումներն ու նվաճումները:
Նա այժմ էլ, սպասելով այդ թուրքական «բաղձալի ժամին», կործանում է արդեն Մայր պետականությունը և հայոց ապագայակերտ հույսերը…»։