Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Advertisement 1000 x 90

Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը

Նախորդ շաբաթ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովը խորհրդանշեց ինտեգրման հերթական փուլի մեկնարկը։ «Թյուրքական խորհուրդ» միջազգային կազմակերպությունը նոր խնդիրների հետ կապված վերանվանվել է և դարձել Թյուրքական պետությունների կազմակերպություն։

Բաքվում այս փաստը կապում են արցախյան պատերազմի արդյունքների հետ, կարծելով, որ այսօր կառույցի կարևորագույն նպատակներից կդառնա թյուրքական երկրների կողմից միասնական կոմունիկացիոն տարածքի ապահովումը։ Դժվար չէ կռահել, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքը ճեղքելու» մասին է։

Կազմակերպության վերանվանումը ստամբուլյան գագաթնաժողովում ընդունված միակ կարևոր որոշումը չէր։ Ամփոփիչ հռչակագրում մի քանի դրույթ կա, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ։

Նախևառաջ՝ կազմակերպությունը շնորհավորել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանի դաշնակիցները վստահեցրել են, որ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ «պատերազմի արդյունքում ազառագրված տարածքները վերականգնելու և զարգացնելու» հարցում։

Ընդունված հայտարարությունում ողջունում են Շուշիի հռչակումը որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Եվ վերջապես թյուրքալեզու գործընկերները իրենց աջակցությունն են հայտնել «ինքնիշխանությունը հարգելու և երկրների տարածքային ամբողջականության հիման վրա» հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Բոլոր այս դրույթները դժվար է քաղաքական առումով կոռեկտ անվանել։

Ամբողջությամբ` armeniasputnik.am



Նման նյութեր