«Փաստ» օրաթերթը գրում է
Մոտ մեկ տարի յոթ ամսվա ծառայող էր Նարեկը, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Ծառայել է Արցախում՝ Մատաղիսում: «Երբ զորակոչվեցի բանակ, սովորում էի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ առաջին կուրսում: Նպատակս կինեզոլոգ դառնալն էր, այս առումով ոչինչ չի փոխվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկը:
Բայց նախքան ներկայի մասին խոսելը զրուցում ենք ոչ վաղ անցյալից՝ պատերազմից: Նշում է՝ պատերազմից առաջ երազկոտ էր, կյանքին լրիվ այլ գույներով էր նայում: «Բայց պատերազմը, ընկերոջ մահը իմ մեջ շատ բան փոխեցին: Կյանքին ավելի ռեալ սկսեցի նայել, այն դադարեց ինձ համար բազմերանգ լինել, հիմա սև ու սպիտակի մեջ է, չնայած շուրջս ուրախալի իրադարձություններ տեղի են ունենում: Ընկերներիս կորցրեցի, բայց չեմ ուզում մտածել, որ նրանց մահն անտեղի էր: Կռվել ենք հանուն հողի, ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա: Մենք շարունակեցինք այն, ինչ սկսել էին մեր հայրերն ու եղբայրները, չթողեցինք մարտի դաշտը, չփախանք: Չեմ համարում, որ պարտված ենք, բայց նաև պետք է դասեր քաղենք այն ամենից, ինչ եղավ մեզ հետ: Պետք է շարունակենք ուժեղանալ, գործով ապացուցենք, թե ով ենք մենք: Մեր բանակը պետք է շատ ուժեղ լինի, մեր տղերքի ուժն անսպառ է, բայց միայն դրա վրա չպետք է հույսներս դնենք, բանակը պետք է զինված լինի ցանկացած տեսակի հարվածի դիմագրավելու համար: Թիկունքը ևս պետք է ամուր լինի»,- ասում է մեր զրուցակիցը:ողջությամբ՝
Հավելում է՝ քաղաքականության մասին խոսել չի սիրում, չի էլ ցանկանում, իրեն շատ է մտահոգում այն, թե մարդիկ ինչպես են վերաբերվում իրար: «Պարզ օրինակ. սոցիալական ցանցերում հայը հային հայհոյում է, բայց այդպես չպետք է լինի: Եթե խոսում ենք համախմբվածության մասին, առաջին նախապայմանն իրար սիրելն ու հարգելն է»,-հավելում է Նարեկ Պողոսյանը:
Ամբողջությամբ՝ past.am