1972թ. հունիսի 4-ին ինքնաթիռը Իոսիֆ Բրոդսկուն տանում էր Վիեննա: Նրան զրկել էին քաղաքացիությունից և ստիպել լքել հայրենիքը: Բանաստեղծը, ով արտագաղթելուց քիչ առաջ սիրելիի հետ բաժանման ծանր ապրումների միջով էր անցել, իսկ հետո պարզապես իր երկրից փաստորեն արտաքսվեց, իր մխիթարությունը գտել էր արվեստի և դասավանդման մեջ:
Հանճարեղ ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու կյանքի վերջին տարիների իրադարձություններն է ի մի բերել կայքը:
- նա տարել էր առաջին ինֆարկտը, իսկ 1978-ին Բրոդսկու սիրտը վիրահատել էին: Բանաստեղծին հետվիրահատական խնամք ու մտերիմ, հարազատ մարդկանց հոգատար վերաբերմունքն էր անհրաժեշտ: Բայց նրա ծնողներին կրկին զրկեցին իրենց որդուն տեսնելու իրավունքից: Բրոդսկու ծնողները վախճանվեցին՝ այդպես էլ չտեսնելով որդուն:
Նրա կյանքում տեղ էր գտել նաև Մարինա Բասմանովայի հետ երկարատև և ողբերգական սիրո պատմությունը: Այդ հարաբերություններում Բրոդսկին կարծես ինքն իրեն մոխրացրեց: Նա չկարողացավ սիրելիին ներել ոչ նրա դավաճանությունը, ոչ էլ իր սեփական երկարատև միայնությունը:
1990թ. մայիսին իր 50-ամյակը նշելիս Իոսիֆ Բրոդսկին ասում է. «Աստված այլ կերպ է որոշել. Իմ ճակատագիրն է ամուրի մեռնելը: Բանաստեղծը միայնակ ճամփորդ է»: Բայց Բրոդսկու այս կանխագուշակումը չիրականացավ: Շուտով նրա կյանքում հայտնվեց ռուսական արմատներով հիասքանչ իտալուհին՝ Մարիա Սոցցանին: Առաջին անգամ նրանք հանդիպեցին 1990թ. հունվարին Սորբոնում: Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու, Նոբելյան մրցանակի դափնեկրի դասախոսությանը ներկա գտնվելու համար Սորբոն էր ժամանել իտալուհի Մարիա Սոցցանին՝ մի հմայիչ իտալացի աղջնակ, ով ուսումնասիրում էր ռուսական պոեզիայի պատմությունը: Սոցցանիի մայրը ծագում էր ռուսական իշխանական տոհմից, իսկ հայրը բարձր պաշտոն էր զբաղեցնում «Պիրելլի» ընկերությունում:
Հազիվ թե այդ ժամանակ պոետը Մարիային նկատեր ամբոխի մեջ. չափազանց շատ մարդ էր մասնակցում նրա դասախոսություններին: Բայց շուտով Բրոդսկին նրանից նամակ ստացավ Իտալիայից: Եվ մի քանի ամիս փոստային նամակները դարձան հանճարեղ բանաստեղծի ու նրա իտալացի երիտասարդ ուսանողուհու միջև կապող թելը:
Արդեն ամռանը Իոսիֆ Բրոդսկին ու Մարիա Սոցցանին միասին մեկնում են Շվեդիա, ուր հաճախ էր լինում բանաստեղծը, և 1990թ. սեպտեմբերի 1-ին Ստոկհոլմյան ռատուշայում գրանցվում է բանաստեղծի ու Մարիայի ամուսնությունը, ով պոետից փոքր էր գրեթե 30 տարով:
Պոետի ամուսնությունն անսպասելի էր ինչպես նրա ընկերների, այնպես էլ նրա տաղանդի երկրպագուների համար: Չափազանց արագ էր կայացվել ամուսնանալու որոշումը: Բայց Բրոդսկին, ինչպես միշտ, թքած ուներ այլոց կարծիքի վրա: Երկար տարիներ անց նա վերջապես անկասկած երջանիկ էր: Պոետի շատ ընկերներ հետո կասեն, որ Իոսիֆ Բրոդսկու ամուսնությունը Մարիայի հետ ավելի երջանիկ դուրս եկավ, քան նրա կյանքի անցած 50 տարիները:
Նա անսահման քնքշանքով էր վերաբերվում իր կնոջը, գրեթե հայրաբար: Այդ տարիների նրանց լուսանկարներից անգամ երևում է, որ երկուսն էլ Ճառագում են ներքին խաղաղությունից:
1993թ. Սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 25-ին, լույս է տեսնում Բրոդսկու բանաստեղծությունը, ինչից հետո շատերը դեռ երկար ժամանակ փորձում էին գուշակել՝ ով է թաքնված «ՄԲ» սկզբնատառերի տակ, որովհետև իր նախկին սիրուն՝ Մարիա Բասմանովային նվիրված բանաստեղծությունները Բրոդսկին նույնպես ստորագրում էր «ՄԲ» տառերով: Միայն թե հիմա արդեն այդ տառերը նրա ներկայիս կնոջ՝ Մարիա Բրոդսկու անվան սկզբնատառերն էին:
Что нужно для чуда? Кожух овчара,
щепотка сегодня, крупица вчера,
и к пригоршне завтра добавь на глазок
огрызок пространства и неба кусок.
И чудо свершится…
Մարինա Բասմանովային նվիրված բանաստեղծությունները լի էին ողբերգականությամբ, ինչ-որ սարսափելի ու անխուսափելի բանի սպասումով: Իսկ այստեղ ակնհայտ հույս կար, հրաշքի սպասում: Եվ իսկապես, հրաշքը տեղի ունեցավ:
1993թ. Իոսիֆ Բրոդսկին ու Մարիա Սոցցանին Աննա անունով աղջիկ երեխա ունեցան: Ընտանիքում շփման լեզուն անգլերենն էր, բայց Մարիան փորձում էր դստերը նաև ռուսերեն սովորեցնել, որ նա հետագայում կարողանա կարդալ հոր ստեղծագործություններն օրիգինալի լեզվով:
Նա անսահման սիրում էր իր Նյուշային՝ դստեր հետ անցկացնելով յուրաքանչյուր ազատ րոպեն: Բայց 1996թ. հունվարի 28-ին պոետի սիրտը կանգ առավ: Նա բարձրացավ իր աշխատասենյակ՝ աշխատելու, իսկ առավոտյան կինը նրան մահացած գտավ…
Իսկ Նյուշան դեռ երկար մորը նամակներ գրել կտա ու կխնդրի դրանք կապել փուչիկին, որը կթռչի ու կգնա հայրիկի մոտ…
Հրապարակման պատրաստեց 168.am-ը