Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծանր պահին թե ով ինչ էր անում ու թե ով է իրականում ստորը …
Այնքան ստոր են, որ ինձ են մեղադրում ծանր պահին թիմը լքելու մեջ, մանդատի կարոտ լինելու մեջ:
Խմբակցության անդամները վկա են, որ ես դեռ գարնանն էի խմբում գրառում արել, որ ՎԱՅՐ ԵՄ ԴՆԵԼՈՒ մանդատս, քանի որ նախկինների մեդիաներին չկերակրելու համար երկու տարի լռել էի, բայց իշխող ուժը փոշիացնում էր հեղափոխության օրակարգը, թիթեռ նկարում ԱԺում:
Այդ գրառումիցս հետո ոչ մի կենդանի էակ ՔՊից ինձ չհրավիրեց հանդիպման՝ հարցնելու, թե ի՞նչն է իմ դժգոհության պատճառը:
Իմ այս գրածը փաստարկված է ավագանու խմբում արված գրառումներովս: Տղա եք, հրապարակեք:
Գիտեք նաև, որ սպասում էի հոկտեմբերի նիստին իմ առաջարկով Մեդեա Աբրահամյանին Երևանի պատվո քաղաքացու կոչման շնորհմանը: Ցավոք, մահացավ (((
Իսկ պատերազմից հետո հրաժեշտի նիստին տեսել են իմ վիճակը, գիտեին իմ անձնական ողբերգությունը, իմ՝ լացելով ու գոռալով ելույթը, իմ պատմածը, ինչի մասին շատ լավ գիտեր Վարդանյան Նուարդը, բայց իրեն ռետինե խողովակի տեղ էր դրել բանավեճին՝ ինձ մանդատի կարոտ ներկայացնել փորձելով:
Տղա եք, հանրայնացրեք, թե ինչ էի պատմել խմբակցության հետ վերջին նիստին ելույթումս:
Ինչպես քաղաքապետի լռությունից օգտվեցին, այդպես էլ իմ: Ստորության գագաթնակետ:
Ասեմ, որ եզակի մարդկանցից էի, երբ երկիրը ցնցվում էր, իսկ քպականները մտել էին շրշիշակի տակ, դարդս մի կողմ թողնելով, առաջարկել էի, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը այդ վիճակում լայվ անի, այլ մի քանի հոգով զրուցենք ժողովրդի հետ, թույլ չտանք Երևանի փողոցներում արյուն: Պատասխանն էր՝ «նման մարդիկ չկան, որ կարող են խոսել»:
Ունենալով մեծ լսարան՝ ինձ պարտավոր համարեցի միայնակ անել այդ բանը՝ հայտնվելով թե քպ աջակիցների թիրախում, թե նախկինների, որ մոլեգնում էին համացանցում և փողոցներում: Չվախեցա:
Հենց ավագանու անդամները տեսել են իմ գրառումները, իմ կռիվները, ավելին՝ լայքում էին…
Հիմա ասում են «ծանր պահին թռած»:
#տեսակիխնդիր»։