Պատմաբան Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հին Երևան. Քաղաքապետարանի առաջին շենքը: Ուղղությունը. Ստեփան Շահումյանի արձանից՝ դեպի Խորենացի փողոց, ներկայիս «Կոնգրես» հյուրանոց:
Պատմական շենքը կառուցվել էր 1906 թվականին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով, իսկ քանդվեց արդեն մեր օրերում՝ 2000-ին:
Ֆասադի քարերը ապամոնտաժվեցին և տեղափոխվեցին, իսկ տեղանքում բարձրացավ «Կոնգրես» հյուրանոցը՝ հերթական մի անդեմ նորակառույց, որոնցով այսօր լցոնված է Երևանի ողջ փոքր կենտրոնը:
Որպես սփոփանք. այս շենքի ֆասադի քարերը հետագայում օգտագործվեցին Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող նորակառույց ՀԲԸՄ-ի շենքի արտաքին հարդարանքի համար:
Հ.Գ. Հին շենքերի պահպանման իմաստը նրանում է, որ նրանք վերականգնվեն և շահագործվեն իրենց իսկ պատմական միջավայրում:
Ողջ աշխարհում զբոսաշրջիկների ներգրավման կարևորագույն պայման է հանդիսանում քաղաքների պատմական կենտրոնների պահպանված լինելը, և որքան ավելի հին լինեն շենքերը, փողոցները, հրապարակները՝ այնքան ավելի գրավիչ կդառնան զբոսաշրջիկների համար»:
&nb