Կարծիք կա, որ հիպերտոնիան ընդամենը ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու եղանակ է, արտաքին ճնշումների պատասխան։ Եվ եթե այդ եղանակը փոխվի, ապա կանհետանան նաև դրա նշանները։
Կյանքը՝ ճնշման տակ
Մեխանիզմը հետևյալն է։ Եթե ինչ-որ իրավիճակ հիպոթալամուսի կողմից գնահատվում է՝ որպես սթրեսային, մակերիկամների կողմից արյան մեջ ջանասիրաբար սթրեսի հորմոններ՝ ադրենալին և կորտիզոլ են նետվում, սիրտը սկսում է աշխատել ուժեղացված ռեժիմով ու մեծ քանակությամբ արյուն մղել մեծ ճնշման տակ, իսկ անոթների թողունակությունը փոքր է։ Եվ դա հղի է հիպերտոնիկ կրիզով։ Երբեմն այդպիսի ճնշումը դժվար է իջեցնել անգամ հաբերով։ Ի՞նչ իրավիճակ է դա ձեզ հիշեցնում։
Հիպերտոնիան հիվանդություն չէ, այլ՝ բնավորություն
Ի՞նչն է բարձր ճնշում ունեցող մարդկանց տարբերում մնացածներից. այն, որ նրանք իրենց ուժեղ մարդիկ են համարում, մտածում, որ ամեն ինչից գլուխ կհանեն, մոտավորապես «մեզ խփում ենք, իսկ մենք ամրանում ենք» պնդման նման։
Եվ միևնույն ժամանակ՝ շատ կարևոր մի նկատառում. այդ մարդիկ իրենց թույլ չեն տալիս պատասխանել իրենց նեղացնողին։ Նա իր ագրեսիան չի կարող դուրս հանել դաստիարակված լինելու կամ վախկոտության պատճառով։ Ճգնաժամային իրավիճակը ողջ համակարգը հավասարակշռությունից հանում է։ Սթրեսը ճնշում է մարմինը, բարձրանում է ճնշումը, բայց համակարգերը ձգտում են հավասարակշռվել։ Եվ այդ ժամանակ ճակատամարտի դաշտը դառնում է մարմինը, և ագրեսիան բացում է նրան ներսից, ինչպես արյունը՝ անոթները, և դա կարող է ավարտվել ինֆարկտով կամ ինսուլտով։
Եվ այսպես, ո՞վ է հիպերտոնիկը։ Դա այն մարդն է, ով չի կարող էմոցիոնալ հակադարձում տալ իրեն նեղացնողին՝ մարդու կամ իրավիճակի, և ամեն ինչ շատ ծանր ու բուռն է տանում իր մարմնի ներսում։ Դա նրա ընտրությունն է՝ արտաքին ճնշման դեմ պայքարել իր ներսում։
Բայց կա նաև ցածր ճնշում հասկացությունը կամ հիպոտոնիան։ Այստեղ հակառակ իրավիճակն է։ Հիպոտոնիկն ի սկզբանե հավակնում է ուժեղի կոչմանը։ Նա շատ քիչ էներգիա ունի, հաճախ ունի ասթենիկ կառուցվածք, մետեոկախվածություն, զգայուն է, հաճախակի գլխապտույտներ են լինում։ Քանի որ սրտի գործունեությունն անբավարար է, արյուն քիչ է մղվում, ոտքերն ու ձեռքերը սառն են, քնկոտություն կա։
Իսկ ի՞նչ է ձեզ այս վիճակը հիշեցնում։ Հիպոտոնիկները, որպես կանոն, միաբերան ասում են, որ հազիվ են ապրում։ Չէ՞ որ արյունը կենսական էներգիա է ու բջիջների համար՝ սնուցում։ Եվ եթե մարդն այդ վիճակում է, ապա դա նշանակում է, որ նա հաշտվել է իր հետ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նրա համար միևնույն է ամեն ինչ, քանի որ ապրելու համար քիչ ուժեր ունի։
Եվ այսպես, հիպոտոնիկն այն մարդն է, ում համար կյանքը կորցրել է իր գույները, և նա ժխտում է իր մարմնում եղած կոնֆլիկտի առկայությունը։ Նրա համար միևնույն է, թե ինչ է տեղի ունենում։ Եվ սթրեսին էլ նա, բառի բուն իմաստով, ուղիղ պառկած է արձագանքում։
Եվ ի՞նչ է ստացվում, ի՞նչ կարելի է անել դրա հետ։ Եթե մարդու մոտ ճնշման խանգարում արդեն բավականին երկար ժամանակ է նկատվում, և նա այդպես է արձագանքում սթրեսին, այսինքն՝ ներսից պատասխան ճնշմամբ, ապա արդեն և հորմոնալ, և անոթային համակարգը դրվում են ճնշման տատանումների տակ, և դրանով պետք է երկար ժամանակ զբաղվել՝ փոխել աշխարհի հետ համագործակցության եղանակը և պրոցեսին ներգրավել ոչ ավանդական բժշկությունը։
Բայց կա մի բայց… Այդ վիճակի մեջ, որպես կանոն, կա հսկայական երկրորդային շահ, որ ոչինչ չփոխես։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը