ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել Է դառնալ բարձր մակարդակի խորհրդական ՄԱԿ-ի կառույցում: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրներ:
Նրանց տեղեկատվությամբ՝ Գուտերիշն առաջարկությամբ նամակ Է հղել Մերկելին: ԳԴՀ-ի նախկին կանցլերն առայժմ պատասխան չի տվել, սակայն ՄԱԿ-ում համոզված չեն, թե նա կընդունի առաջարկությունը, նշում Է գործակալությունը: Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել Է 16 տարի:
2018 թվականին նա հայտարարել Է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: