Եվրոպայում ձեռներեցները հրճվանքի մեջ են. նրանք վաղուց էին սպասում սահմանափակումների թուլացմանը, քանի որ բիզնեսը լուրջ վնասներ է կրել կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար կիրառվող սահմանափակումներն ակնհայտորեն չեն նպաստել է բնակչության հոգեկան առողջությանը եւ բարեկեցությանը:
Հայաստանում ձեռներեցները լուռ սարսափի մեջ են, քանի որ մինչ Եվրոպայում մեկը մյուսի հետեւից հանվում են կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակումները, մեր երկրում ներդրվում են նորերը, ընդ որում՝ այնպիսիք, որոնք վնասելու են բիզնեսին։
Աշխարհը բնականոն հուն է վերադառնում
Մեծ Բրիտանիայում արդեն ուժի մեջ է մտել երկար սպասված օգնությունը՝ հունվարի 19-ից իշխանությունները վերացրել են հանրային վայրեր այցելելիս պատվաստումների էլեկտրոնային վկայական ներկայացնելու պարտադիր պահանջը։ Բրիտանացիներին կոչ է արվել վերադառնալ իրենց գրասենյակներ. հեռահար աշխատանք այլեւս չի պահանջվում: Չեղարկվում է նաեւ փակ տարածքներում եւ նույնիսկ հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պահանջը։
Ավելին, վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ շուտով կհանվի պարտադիր ինքնամեկուսացման պահանջն այն մարդկանց համար, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ի վերջո, այլ հիվանդություններով, օրինակ՝ գրիպով հիվանդների համար նման պահանջներ չկան։
Շատ այլ երկրներում համավարակի պատճառով սահմանափակումները նույնպես հանվում կամ գոնե թեթեւացվում են:
Իռլանդիայում, օրինակ, գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են, եւ մարդիկ տոնում են վերադարձը բնականոն կյանքին։ Բոլոր հաստատությունները վերադառնում են նորմալ աշխատանքային ժամերին, ոչ մի տեղ այլեւս պետք չէ QR կոդեր ցույց տալ եւ ապացուցել, որ վարակված չեք:
Իսպանիայում ֆլամենկոյի վոճով ցուցադրությունները վերադարձել են պոդիումներ, քանի որ կառավարությունը գիտակցում է, որ վիրուսը ոչ մի տեղ չի կորչի եւ պետք է սովորել ապրել դրա հետ:
Ֆրանսիայում համավարակի հերթական ալիքն ամենաթեժ փուլում է, եւ նոր դեպքերի թիվը դեռ մեծ է, սակայն կառավարությունը խոստանում է, որ սահմանափակումները շուտով կհանվեն։
Մոտավորապես նույն իրավիճակն է շատ այլ երկրներում եւ ոչ միայն՝ Եվրոպայում։
Ինչո՞ւ են հրաժարվում սահմանափակումներից
Սահմանափակումները վերացնելու մի քանի պատճառ կա: Նախ, այդ երկրներն պատվաստումների եւ վերապատվաստումների համեմատաբար բարձր ցուցանիշներ ունեն: Երկրորդ՝ կառավարությունները հասկացել են, որ սահմանափակումները լուրջ տնտեսական հետեւանքներ ունեն, բայց, միեւնույն ժամանակ, քիչ դրական ազդեցություն ունեն համաճարակային իրավիճակի վրա։ Վերջապես, կորոնավիրուսի նոր շտամն արագորեն տարածվում է, եւ գրեթե անհնար է վերահսկել կամ կանխել դրա տարածումը։ Բարեբախտաբար, օմիկրոնի նոր շտամի առաջացրած հիվանդությունը սովորաբար ավելի մեղմ է եւ հազվադեպ է բարդություններ առաջացնում:
Մինչդեռ Հայաստանում…
Մինչ այլ երկրներում սահմանափակումները հանվում կամ մեղմվում են, Հայաստանում նորերն են ներդրվում։ Հունվարի 22-ին մի շարք հասարակական վայրեր կարելի է մուտք գործել միայն այն դեպքում, եթե պատվաստման կամ նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստի վկայական կա:
Շատ փորձագետներ պնդում են, որ այս պահանջը չի կարող կանխել կորոնավիրուսի տարածումը։ Եթե անգամ վարակված անձը չի գնում ռեստորան կամ սրճարան, նա կարող է վիրուսը տարածել հասարակական տրանսպորտում, որտեղ մարդկանց մեծ մասը նույնիսկ դիմակ չի կրում, իսկ սոցիալական հեռավորության մասին խոսք անգամ չկա:
Բացի այդ, մի մոռացեք, որ նույնիսկ պատվաստված անձը կարող է վարակվել կորոնավիրուսով եւ տարածել վարակը՝ QR կոդով ռեստորան մտնելով։ Վերջերս ավելի ու ավելի շատ ապացույցներ կան, որ նույնիսկ ամբողջական պատվաստումը չի պաշտպանում օմիկրոնի շտամով վարակվելուց: Բուստերային դեղաչափը կամ նույնիսկ պատվաստանյութի չորրորդ դեղաչափի ներարկումը մեծացնում է պաշտպանությունը վարակից, սակայն Հայաստանում միայն մոտ 5000 մարդ է ստացել խթանող դեղաչափ։ Ուստի մնացած բոլորը՝ QR կոդով կամ առանց դրա, կարող են վիրուսի պոտենցիալ տարածողներ համարվել:
Արդյո՞ք ավելի շատ մարդիկ կպատվաստվեն եւ կստանան խթանող դեղաչափերը, որպեսզի կարողանան ազատորեն սրճարաններ եւ ռեստորաններ գնալ: Հազիվ թե։ Երեւանի փողոցներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր որեւէ պատճառով չեն պատվաստվել, ավելի շուտ կհրաժարվեն վերոնշյալ հաստատություններ այցելելուց։ Եւ իսկապես, մինչ այժմ նոր սահմանափակումները հանգեցրել են միայն մեկ բանի՝ զգալիորեն նվազել է սրճարաններ և ռեստորաններ այցելողների թիվը։
«Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, սննդի հարցերով փորձագետ Աշոտ Բարսեղյանի խոսքով` հունվարի 22-ի եւ 23-ի դրությամբ շրջանառությունը հանրային սննդի ոլորտում նվազել է 50-80 տոկոսով։ Հետեւանքները հանրային սննդի ոլորտի համար կարող են աղետալի լինել։