Ֆիզիկական բեռնվածությունները նպաստում են միջին տարիքի մարդկանց եւ տարեցների ուղեղի աշխատանքի բարելավմանը։ Գիտնականները կարողացել են հեռահար հետեւել այդ բարելավմանը։
Ինչպես նշում է Medportal.ru-ն, իմացական գործառույթների վրա ֆիզիկական ակտիվության բարերար ազդեցության մասին հայտնի է բավական վաղուց։ Իսկ այժմ գիտնականները ցանկացել են պարզել, թե հնարավոր է արդյոք ապացուցել ֆիզիկական ակտիվության եւ ուղեղի աշխատանքի բարելավման միջեւ կապը բջջային տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք նպատակ ունեն օգնել մարդկանց համավարկի դարաշրջանում։
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությունը ապացուցել է շարժական տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետությունը ֆիզիկական ակտիվության եւ ուղեղի աշխատանքի միջեւ կապը պարզելու համար։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն օրերին, երբ ֆիզիկական ակտիվությունն ավելի շատ է եղել, 50-74 տարեկան մասնակիցներն ավելի արդյունավետորեն են կատարել առաջադրված գործնական խնդիրները, իսկ այն օրերին, երբ նրանց ֆիզիկական ակտիվությունը նվազել է, բարելավվել է նաեւ նրանց կոգնիտիվ գործունեությունը։ Ընդ որում՝ նշվում է պրոցեսի դինամիկան՝ ֆիզիկական ակտիվության եւ հանգստի հերթագայություն։
Ֆիզիկական ակտիվության եւ ուղեղի գործառույթների բարելավման միջեւ կախվածությունը պահպանվել է, երբ գիտնականները հաշվարկների մեջ են մտցրել մասնակիցների տարբեր հիվանդությունների մասին շտկումները։