Իսկական կինը կարողանում է հաճոյախոսություն ընդունել: «Լավ տե՞սք ունեմ: Մի՛ թերագնահատիր, սիրելիս, ես պարզապես հիասքանչ տեսք ունեմ»:
Իսկական կինը չի հետաքրքրվում իր արտաքինի մասին ուրիշների կարծիքով: Փոխելով մազերի գույնը՝ շրջապատին հարցախեղդ չի անում. «Դե՞, ինչպե՞ս է»: Նա ասում է. «Դե՛, տեսեք որքան լավ է ստացվել»: Եվ ո՞վ կարող է վիճարկել:
Իսկական կինը կարողանում է ժպտալ: Նա այնպես է դա անում, որ բոլորը մտածում են՝ այդ ժպիտն իր համար է նախատեսված: Նա երբեք մռայլ չի լինում: Մտածկոտ, տխուր՝ այո: Բայց ո՛չ մռայլ:
Իսկական կինը երբեք չի տնտեսում իր համար: Կարող է տաքսու համար դրամ վատնել: Ամբողջ աշխատավարձով երկարաճիտ կոշիկ գնել: Նոր գործողություն փորձել, որը ռեստորանում մի քանի ընթրիք արժե: Քանի որ դա իր հանդեպ սիրո ապացույց է: Իսկ նրանց, ովքեր սիրում են իրենց, կսիրեն նաեւ ուրիշները:
Իսկական կինը կարողանում է արժանապատվորեն պատասխանել իր արտաքինի մասին ցանկացած դիտողության: