Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Մարդկանց վախեցնում է հավերժության անսահմանությունը։ Եվ դրա համար մենք մեզ հարց ենք տալիս. «Կլսե՞ն արդյոք սերունդները մեր սխրագործությունների մասին, կհիշե՞ն մեր անունները, երբ մենք չլինենք։ Կցանկանա՞ն իմանալ, թե ինչպիսին ենք եղել մենք, ինչպես ենք քաջաբար կռվել ու կատաղի սիրել»։
«Տրոյա» ֆիլմն էս տողերով ա սկսվում ու էս մտքերն արդիական են առ այսօր։ Մենք փոշեհատիկ ենք պատմության մեջ, ու մեզ, որ չհիշեն էլ բան չի փոխվի, բայց էն տղերքն, ովքեր իրապես սխրանքներ են գործել, արժանի են, որ իրենց հիշեն։ Իրենք մեր ժամանակակիցներն էին ու իրենք մեր վաղվա պատմությունն են։ Մենք սխրանքներ չենք գործել, բայց յուրաքանչյուրս պարտականություն ունենք՝ պետք է իրենց հիշենք, իրենց մասին խոսենք, պատմենք ու գրենք։
Ես իմ մասով ամեն բան արել ու անելու եմ, որ ԻՐԱԿԱՆ հերոսները չմոռացվեն։ Դա իմ հոգու պարտքն ա, ու դա, ըստ իս, ամենաանկեղծ մղումն ա…»: