Օրերս Ազգային ժողովի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատորղականը ներկայացնելիս նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է շուրջ 4000 պայմանագիր:
«Ձեռք է բերվել 4050. 4 տոննա բարձրորակ սերմ, և կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա: Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կնքվել է 3736 պայմանագիր»,- պատգամավորներին է ներկայացրել նախարար Քերոբյանը:
Ներկայացված տվյալների մասով ArmLur.am-ը տնտեսագետ Կարեն Սարսգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են հուշում թվերն ու հնարավո՞ր է արդյոք, որ բերքահավաքից հետո փոքրիշատե բարձրանա ցորենքի ինքնաբավության ցուցանիշը: «Համեմատելով նախորդ տարվա տվյալների հետ, ինչպես նաև՝ համադրելով հանգամանքը, որ ցորենի ցանքատարածությունների մակերեսը չի ավելացել, ապա կարելի է ենթադրել, որ ցորենի բարքի ծավալներն այս տարի էլ նույնը կլինեն՝ մոտ 24-25 տոկոս: Փոքր-ինչ կարող է սերմնացուի որակը դեր խաղալ, այսինքն՝ եթե բերքատու սորտ լինի, ապա բերքն ավելի շատ կլինի, բայց դա էլ է հարաբերական, որովհետև գյուղատնտեսական մի շարք հանգմանքներ նույնպես նշանակություն ունեն»,- ասում է մեր զրուցակիցը:
Ավելի մանրամասն՝ armlur.am