«Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ». Գևորգ Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ». Գևորգ Գրիգորյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գևորգ Գրիգորյանը, ով տևական ժամանակ առաջ թողեց ամենն ու որոշեց իր մոտոցիկլով շրջել աշխարհով մեկ: Այժմ Գևորգը կրկին Հայաստանում է ու կրկին նկարահնվում է: «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նա գլխովոր հերոսին է մարմնավորում, իսկ թե ինչը նրան կրկին վերադարձրեց Հայաստան ու էկրաններ, պատմել է Life.panorama.am-ին:

-Գևորգ, բավականին երկարատև դադարից հետո կրկին վերադարձաք ոչ միայն  Հայաստան, այլև հեռուստաէկրաններ: Կպատմե՞ ք, թե ինչպես կայացրիք վերադառնալու որոշումը:

– Վերադարձա Հայաստան, որպեսզի ընտանիքիս տեսնեմ, այդ ընթացքում «Արարատ» հեռուստաընկերությունից առաջարկ ստացա նկարահնվել 25 մասից բաղկացած ֆիլմում ու քանի որ սցենարը, ռեժիսորն ու ընդհանուր աշխատակազմն ինձ հարազատ մարդիկ էին, մեծ հաճույքով համաձայնեցի: Նկարահանումներն ավարտելուց հետո պիտի մեկնեի երկրից, բայց մոտոցիկլով վթարի ենթարկվեցի, որի հետևանքով ծանր կոտրվածքներ ունեցա և ստիպված մնացի այստեղ: Դե իսկ «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում շատ պատահական հայտնվեցի. սա երևի միակ բանն էր, որ կարող էի անել կոտրած ոտքով:

-Բացի այս նախագծից, առաջիկայում ի՞նչ այլ պլաններ ունեք:

– Ապագայի համար շատ ծրագրեր կան, բայց դրանք կապ չունեն հեռուստատեսության հետ: Այն ծրագրերը, որոնք ժամանակին երազանք էին, հիմա կփորձեմ իրագործել: Չեմ ուզում բարձրաձայնել դրանց մասին, ասում են, եթե մի բան ես ծրագրել, ոչ մեկին մի ասա, որ կատարվի:

Գևորգ, շատերը Ձեզ գիտեն որպես կնամոլի: Այս պահին ի՞նչ է կատարվում Ձեր սրտում, միայնա՞կ եք, թե Ձեր սիրտը գրավելու համար կարող են պայքարել Ձեր երկրպագուհիները:

– Ես կնամոլ չեմ, իմ թուլությունը թույլ սեռի հանդեպ շատ առողջ է, ինչպես ցանկացած տղամարդու մոտ: Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ: Ժամանակները մեր օրերում շատ խառն են ու անհասկանալի: Իմ կյանքում շատ վաղուց կա մեկն, ում մասին չեմ խոսում, նրան թաքուն եմ պահում օտար աչքերից, որ աչքով չտան: Ես այն հիմարներից եմ, որ իր սխալների վրա է սովորում: Ես Կազանովայի կերպարից շատ հեռու եմ. Միշտ նույն շորերն եմ հագնում, պատռած ջինսեր, որոնք մաշվածությունից են պատռվել, կաշվե բաճկոն, իմ մոտոակումբի ժիլետն ու գանգերով վերնաշապիկ, էլ չասեմ, որ ամառ-ձմեռ նույն երկարաճիտք կոշիկներն եմ հագնում, ձեռքերս միշտ յուղոտ են մոտոցիկլի վրա աշխատելու պատճառով, իսկ օծանելիքի փոխարեն բենզինի ու ծխախոտի հոտ է գալիս:

Ամբողջությամբ՝ Life.panorama.am



Նման նյութեր