«Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, ընդ որում՝ այնպիսի պատվեր, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ». հոգեբան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

«Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, ընդ որում՝ այնպիսի պատվեր, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ». հոգեբան. pastinfo.am

«Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, ընդ որում՝ շատ լուրջ պատվեր, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ։ Ավելի մանրամասնելու պարագայում, պետք է նշել, որ այդ պատվերի հետևում կանգնած է թուրքական կողմը՝ անգլո – սաքսոնական ուժերի հովանավորությամբ՝ Պանթյուրքիզի գաղափարն առաջ տանելու համար։ Այս ամենի նպատակը հայի «Ցավի շեմը» որոշելն էր, ինչն արվեց 44 օրյա արյունալի պատերազմի ընթացքում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանն ընդգծում է՝ զայրանում է, որովհետև գիտի՝ մեր հասարակությունն ի զորու է առնել այս քայքայիչ գործունեության դիմացը, ի վիճակի է վեր կանգնելու, ուղղելու կորացած մեջքը, սակայն, ճիշտ մեխանիզմներ, ցավոք, չեն կիառվում՝ո՛չ ընդդիմության, ո՛չ հասարակության այլ շերտերի կողմից.«Հոգեբանության մեջ մարդկանց և հասարակություններին ճզմելու շատ հայտնի երևույթ կա, որ կոչվում է «Ցավի շեմ»։ Եթե անհատի մակարդակը վերցնենք, ապա մեխանիզմն այսպես է աշխատում՝ ինչ աստիճանի պետք է ցավեցնել մարդուն, ինչպիսի հոգեկան կամ ֆիզիկական ցավ պատճառել նրան, որպեսզի նա դադարի պայքարելուց; Եթե այս բանաձևը պրոյեկտենք մեր հասարակության վրա, ապա կտեսնենք, թե ինչ արեց այս առումով Փաշինյան – Հակոբյան զույգը։ Եթե հիշում եք, պատերազմի օրերին մի արտահայտություն էր պտտվում՝ հազարավոր զոհեր տալուց հետո, մարդիկ կհարմարվեն պարտության և Արցախը կորցնելու գաղափարի հետ։ Այսինքն, որոշվել էր հայի «Ցավի շեմը»՝ դա հազարավոր զոհերն էին, ինչին այս իշխանությունը հասավ դավադիր և դավաճանական պատերազմի արդյունքում։ Մեկ անգամ ևս կրկնվեմ, ասելով, որ դա արվեց դրսի ուժերի պատվերով՝ հոգեբանական լավ մտածված տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Կարինե Նալչաջյանը։

Վերջինս հավելում է՝ բազում անգամներ առիթ է ունեցել բարձրաձայնելու՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, սկսած 2018 թվականից, իրականում վիկտիմիզացիայի պրոցես է, այլ կերպ ասած՝ հասարակությանը զոհի հոգեբանության մեջ դնելու գործընթաց, այսինքն, լավ մշակված հոգեբանական պատերազմ.«Այսօրվա աշխարհում պատերազմների ռազմական բաղադրիչներից ավելի վտանգավոր և կործանարար կարող է լինել հենց հոգեբանական պատերազմը։ Դրանց վրա ինստիտուտներ են աշխատում, դրանք իրենցից մանրամասնորեն և լավ մտածված տեխնոլոգիաների կիրառում են ներկայացնում։ Կոնկրետ Հայաստանում, 2018 թվականից ի վեր, վերահսկվում և ուղղորդվում է հասարակության գիտակցությունը, մարդկանց հետևողականորեն հոգեբանական զոհի կարգավիճակի մեջ են դնում, և մենք ականատես ենք, թե ուր է տանում մեր երկիրն այս գործընթացի արդյունքում, որ լավագույնս կիրառում է Նիկոլ Փաշինայան-Աննա Հակոբյան զույգը»։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի սկսած նոր շարքին, որով վերջինս, իբր, ներկայացնում և պաշտպանում է պատերազմի արդյունքում մարդկային կորուստներ կրած կանանց իրավունքները, հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է. «Այս կինը խորամանկորեն, կարծես, արժևորում է, բայց իրականում, մեր մտածելակերպում և հուզաշխարհում արժեզրկում է նահատակված հերոսների հարազատների վիշտը։ Նա մեր հասարակության ուսերին է բարդում մի ախտ, որը ոչ միայն իրական չէ, այլև, մեղմ ասած, մտացածին է։ Ի՞նչ է դա՝ հստակ պատվեր, որը կարող էր գալ բացառապես և միայն մեր թշնամի երկրներից։ Այլ կերպ ասած՝ այսպիսով, ցածրացնում և նվազեցնում են մեր խմբային ինքնագիտակցությունն ու ինքնագնահատականը, որի արդյունքում, մենք, ուղղակիորեն, կորցնում ենք դիմադրելու, դիմակայելու և պայքարելու մեր ներուժն ու ունակությունը։ Հետո էլ տարբեր կողմերից հարցնում են՝ ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան իներտ դարձել։ Ահա ինչու…»,- ասում է հոգեբանը։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ երևի դժվար է պատկերացնել ավելի անբարոյական բան, քան մի հասարակություն, որը հալածում է իր համար զոհված, նահատակված տղաների մայրերին, կանանց, քույրերին և հարազատներին. «Ահա ինչ է Աննա Հակոբյանը ցանկանում համառորեն ներմուծել մեր հասարակության մեջ, որն այլ բան չէ, քան թուրքական օրակարգ և սա այն պարագայում, երբ մենք շարունակում ենք մնալ որպես պատերազմող երկիր, այսինքն՝ նոր պատերազմը մեր երկրի սահմաններին՝ սարերի հետևում չէ։ Ընդ որում, իրականությունն այն է, որ մենք գիտենք՝ դա այդպես չէ։ Մեր հասարակությունը ծայրաստիճան զգայուն է մոտենում այս խնդրին։ Ի վերջո, մեզանից շատ շատերս որոշակի մակարդակի շփումներ ենք ունենում պատերազմի ընթացքում հարազատ կորցրած ընտանիքիների և այդ ընտանիքների անդամների հետ։ Մեր հասարակության ներսում սա, պարզապես, գոյություն չունեցող և մտացածին ախտ է, որ ամեն գնով ուզում է ներմուծել այդ կինը, իսկ թե ինչո՞ւ, արդեն ասվեց»։

«Մեր ինքնագնահատականն իջեցված է՝ հասցնելով դրա վտանգավորության անթույլատրելի աստիճանի։ Պրոցեսը սկսվել է դեռևս 2018 թվականից։ Օրակարգը հետևողականորեն և տարիներ շարունակ առաջ են տարել իշխանական ամենավերին օղակներում կանգնածները՝ Փաշինյան – Հակոբյան զույգերի անմիջական մասնակցությամբ, ովքեր ծուղակներ ստեղծող մարդիկ են, և, իրականում, էժանագին գործիք՝ թշնամի պետությունների ձեռքին։ Սրանք ամուսիններով հրաշալի տանդեմ են։ Իրար լրացնելով« այս երկուսը տարիներ շարունակ քայքայիչ գործունեություն են ծավալել մեր երկրում՝ սկսած իրենց հայտնի լրատվամիջոցից, մինչև քաղաքական բարձրաստիճան պաշտոններում հայտնվելուց ի վեր։ Դեստրուկտիվ համագործակցությունն այս մարդկանց մոտ շատ լավ է ստացվում՝ վկան մեր երկու պետությունների այսօրվա ճակատագիրն է, ցավոք։ Վերջաբանի փոխարեն միայն մեկ հավելում՝ եթե մարդիկ իրենց թույլ են տվել ներքաշվել այսպիսի գործունեության մեջ, ապա սա, արդեն իսկ, չափազանց շատ բան է ասում նրանց բարոյական նկարագրի և կերպարի մասին։ Հոգեբանության մեջ բարոյականությունը շատ կոնկրետ, էսքպերիմենտալ կերպով ստուգվող բան է։ Բարոյական հասունության տարբեր մակարդակներ գոյություն ունեն։ Հետևաբար, եթե մենք խոսենք այս երկուսի բարոյական հասունության պատկերի մասին, ապա պետք է ասենք՝ այս մարդիկ բարոյական հասունություն չեն ապրել», – ամփոփելով զրույցն ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

pastinfo.am



Նման նյութեր