
ԶԼՄ-ների տեղեկություններով`ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումը կայացել է Աբրահամյանի նախաձեռնությամբ: Այդ պատճառով Հովիկ Աբրահամայանը նախօրեին չէր մասնակցել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին:
Հ. Աբրահամյանը հաստատել է տեղեկության իսկությունը, նշելով. «Այո, իմ նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում իմ և իմ նախկին գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ» :
Խոսելով հանդիպման նպատակի մասին, Հ. Աբրահամյանը մանրամասնեց. «Նախկինում Սոչիում բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակից գործարարներից մեկը գործնական խնդիրներ ուներ, և ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»:
Իսկ քաղաքական հարցեր քննարկվե՞լ են, Հ. Աբրահամյանը ժխտեց, ասելով. «Ոչ, ներեցեք ավելի չեմ կարող պատսախանել»: