Բարի ուշ գիշեր և 1000 բարի լույս սիրելի ընկերներ
Հազարագույն ՍԵՎՆ ու ՍՊԻՏԱԿԸ
Մարդը եկավ և գնաց …թող լույսի մեջ լինի, նա գիտեր ինչ բան է լույսը և ստվերը:
Այո, պատահում է, որ ՍԵՎ ու ՍՊԻՏԱԿ ի մեջ ավելի շատ գույն է լինում, ոչ թէ պատահում է, այլ դա փաստ է Գերմանի, Herman Avakian ի լուսանկարներում: Մարդը եկավ և գնաց…, մի քիչ շուտ գնաց , անսպասելի, տխրեցինք… բոլորս…, չէինք սպասում.. բայց նա գնաց…, և կա և չկա, բայց նա կա և միշտ կլինի, որը իր գնալուց հետո մի սև և սպիտակ գունաոր աշխարհ թողեց, հազարագույն, հազարագույն գույներով որտեղ մենք տեսնում ենք մեզ, մեր ընկերներին, ապրած ու գնացած տարիներ, Ղարաբաղյան պատերազմ , երկրաշարժ, տխուր և ուրախ պատմություններ դա Գերմանի մեզ թողած աշխարհն է:
Ասում են թէ Գերմանը լավ լուսանկարիչ է, ասեմ ավելին, Գերմանը կյանքի նկարիչ էր ! նա միայն լուսանկարիչ չէր!, մի անհանգիստ մարդ, որը աշխարհը տասավ լուսանկարչական ապարատի փոքրիկ անցքից , մինչև մենք զվարճանում էինք, նա հենց այդ փոքրիկ անցքի մեջ լույս էր փնտրում, ստվեր, հետաքրքիր շարժում, հենց բռնացնում էր, չխկցնում էր տեղում, լուսանկարում էր, նորից ու նորց, չէր հոգնում, սիրում էր, հետո իր լուսանկարներն էր տպում ու նայում, նորից լուսանկարների մեջ էր ապրում, ապրում էր երկու տեղ, լուսանկարչական ապարարի փոքրիկ անցքում և լուսանկարներում, որը մեր բոլորի մասին էր:
Գերմանը հեշտ մարդ չէր, բնավորությամբ, իր ասածի տեր, հումորով մի դիկտատոր էր, բայց դա պետք էր, իր ուզածին հասնելու իր լուսանկարների մեջ, անհանգիստ մի գեղեցիկ , մի քիչ դժվար մի քիչ հեշտ, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր տաղանդաոր մի մարդ էր, որը լուսանկարչական ապարատի այն փոքրիկ անցքում էր ապրում, և նրա աչքն էր այնտեղ և սիրտը և ոգին և սերը:
Գերմանը աշխարհը տեսավ լուսանկարչական ապարատի այդ փոքրիկ անցքից, մի աչքով տեսավ, այնտեղ մի աչքի տեղ է, շատ բան տեսավ, տարբեր մարդկանց, բնավորություներ, կնճիռներ, ,զարմացած աչքեր, հուզված աչեքեր, վախեցած աչքեր, սիրող աչքեր, և ցավ և ծիծաղ և լույս էր և ստվեր, անձրև էր կարկուտ, ամիսներ… գարուն էր… աշուն , թէ պատերազմ էր?.. ամառ էր…, ձմեռ…
նա այդ անցքում էր այդ փոքրիկ անցքում ու նկարում էր, ամառ էր , ձմեռ , այդտեղ էր ապրում, իր ապարատի մի փոքրիկ անցքում:
Նա ամեն տեղ էր, այստեղ, այլուր և ամենուր, ինչպես Թուլատը Ռուստամ և Զոհրապ ֆիլմում, նա էլ կախարդ էր Թուլատի նման , որտեղ պատահեր նա հայտնվում էր ցանկացած պահին ու նկարում էր, այդպես ապրում էր մի փոքրիկ անցքում, ապարատի մեջ որ շատ էր սիրում, շատ, շատ էր սիրում իր անձից էլ շատ! դե մի քիչ նեղ էր փոքրիկ լուսամուտ բայց դա իր տունն էր այդտեղ ապրում էր:
Գուցե մտածում… որ մի օր նա էլ կտեսնի աշխարհն առանց կամեռա,հենց այն պես մեզ պես, երկար կնստի, կասի կխոսի էլ փոքրիկ անցքից նա մեզ չի տեսնի:
Այդ օրը չեկավ… ինչպես ապրում էր, այդպես էլ գնաց… անսպասելի… մենք շատ տխրեցինք… չհավատացինք …նաև զայրացանք… բարձր լացեցինք…, բայց նա գնաց.. թողնելով մի մեծ աշխարհ մեզ համար ,հազարագույն սև ու սպիրակ մի գեղեցիկ հույզի աշխարհ, որը կապում է մեզ բոլորիս իրար հետ, մենք բոլոս այնտեղ ենք!
Գուցե դա հասկանանք Գերմանի լուսանկարներից թէ ինչքան մենք կապված էնք իրար հետ, բայց մի քիչ քիչ էնք սիրում իրար:
Երեկ գրեցի Սահակ Սարի մասին, Գերմանը Սահակի ամենամոտ ընկերն էր , Սահակ Սարի կողքի Սարը: Գերմանն էլ մեր Սարերից մեկն էր , տեսանելի և անտեսանելի մի հզոր Սար և այդպես էլ կմնա, ինչպես որ կար! Մարդը եկավ և գնաց բայց նա կա!
ՈՒրախ եմ որ ճանաչել եմ Գերմանին, հանդիպել ենք իրար ասել կատակել և խմել 7 օր միասին , Գերմանն էլ էր խենթ, բայց զբաղված էր ժամանակ չուներ խենթություն աներ, մի անգմ ասեց, ֆեսյսբում գրեց,-ես էլ կուզեի քեզ պես խենթ ապրել:
Ժամանակ չուներ խենթություն աներ, նա զբաղված էր, միշտ նկարում էր, ինչ որ տեսնում էր…
Թեև շատ փիլիոփաներ խոսել են կյանքի և մահվան մասին, նրանցից մեկը ասել է, -<եթէ մահը չլիներ , կյանքը կկորցներ իր իմաստը>, գուցե դա ճիշտ է, բայց թող անժամանակ մահեր չլինեն, թող որ մի քիչ ծերանան մարդիկ,դառնան 88 տարեկան հետո իրենց գործն է: Կյանքը լավ բան է!
Գերմանն էլ էր սիրում կյանքը, մենք էլ իրե ենք սիրում:
Թեկուզ և փիլիսոփայորեն նայելով մահ երևույթին, երեք մահվան դեպքի հետ չկարողացա հաշտվել, մեկը դա Հաց բերող Արթուրն էր, մյուսը Միայնակ Գայլ Արայիկը, երորրդը Գերման Ավագյանն էր:
Արթուրը և Արայիկը իմ հերոսներն էն, մի հերոս էլ ավելացավ, Գերմանը,այո, Գերմաը հերոս է, նայեք նրա լուսանկարները կտեսնեք դա!
Ապրում էր մի մարդ մի փոքրիկ անցքի մեջ իր ապարարի, եկավ և գնաց, մեզ շատ բան մնաց,Հազարագույն ՍԵՎՆ ու ՍՊԻՏԱԿ մի գունավոր աշխարհ մեր մասին:
Ալիկ Ասատրյանի էջից