Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պլանավորում է վերսկսել Saint Pablo չեղարկված շրջագայությունը: Երաժշտին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ռեփերը 2017 թվականին հյուրախաղերով կմեկնի Եվրոպա, տեղեկացնում է NME-ին:
«Քանյեն ցանկանում է ավարտել իր շրջագայությունը: Նա սիրում է իր շոուն և ցանկանում է, որ ամբողջ աշխարհը տեսնի իրեն»,-հայտնել է աղբյուրը:
2016 թվականի նոյեմբերի 21-ին Ուեսթը չեղարկեց Saint Pablo շրջագայության մնացած բոլոր համերգները: Իր գործողությունների պատճառը կատարողը չբացատրեց: Հաջորդ օրը նա «հյուծվածություն» ախտորոշմամբ շտապ կարգով հոսպիտալացվեց Լոս Անջելեսում: Մեկ շաբաթ հետո նրան դուրս գրեցին հիվանդանոցից:
Հավելենք, որ Քանյե Ուեսթը ժողովրդականություն վայելող ամերիկացի արտիստներից մեկն է, որն ստացել է «Գրեմմի»-ի 21 պարգև: 2016 թվականին նա թողարկել է իր ութերորդ ալբոմը՝ The Life Of Pablo-ն: