Մանկության եւ դեռահասության տարիներին ճաղատանալու հիմնական պատճառները
Advertisement 1000 x 90

Մանկության եւ դեռահասության տարիներին ճաղատանալու հիմնական պատճառները

Ալոպեցիան գլխի եւ մարմնի այլ մասերի մազերի մասնակի կամ ամբողջական թափվելն է: Այսպիսի խնդրի կարող են բախվել տարբեր տարիքի մարդիկ։ Տրիխոլոգ Յուլյա Մարկովան (Ռուսաստան) թվարկել է մանկական ալոպեցիայի պատճառները։

Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ երեխաների ճաղատության հաճախ հանգեցնում է տրիխոտիլոմանիան՝ սթրեսի ֆոնին երեխայի կողմից մազերը պոկելը։ Դա, ըստ մասնագետի, կարող է տեղի ունենալ, երբ երեխաներին սկսում են կրծքից կամ ծծակից կտրել, ինչպես նաեւ երբ երեխան գնում է մանկապարտեզ։

«Այս վիճակում երեխան սկսում է անկառավարելի վնասել գլխի մազերը։ Օրինակ՝ հանգստանալու համար մազերը փաթաթում է մատին կամ պոկում դրանք։ Այսպիսով, ծնողները գլխի մաշկի մակերեսին օջախների ձեւավորում են նկատում»,- նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ այս խնդիրը պահանջում է նյարդաբանի միջամտություն, որը կարող է կաթիլներ նշանակել երեխային, որպեսզի նա հեշտ քնի։ Ավելի ծանր դեպքերում, ըստ մասնագետի, կարող է հոգեբույժի օգնություն պահանջվել։

Ալոպեցիա կարող է առաջանալ նաեւ դեռահասների մոտ՝ կապված ուտելու վարքագծի խանգարումների հետ: Այս դեպքում մազերի վիճակը միշտ չէ որ հաջողվում է բարելավել դեղերի օգնությամբ, եւ դեռահասին խորհուրդ է տրվում այցելել հոգեբույժի ու մաշկաբանի, ինչպես նաեւ կարգավորել սնունդը։

Երեխաների եւ դեռահասների ալոպեցիան կարող է առաջանալ աուտոիմունային հիվանդության, վիտամին D-ի պակասի, հեմոգլոբինի կամ շիճուկային երկաթի նվազման հետեւանքով: Այս ամենը, ըստ մասնագետի, բժշկի դիմելու պատճառ են հանդիսանում։

news.am